Եթե ճակատագիրը լիմոն է տալիս․․․
Եթե ճակատագիրը քեզ լիմոն է տալիս, դրանից լիմոնադ սարքիր։ Դեյլ Կարնեգի
Եթե ճակատագիրը քեզ լիմոն է տալիս, դրանից լիմոնադ սարքիր։ Դեյլ Կարնեգի
Հունվարի 12-ին, ժամը 15.57-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Թառաթումբ գյուղի տներից մեկի տանիքը ձյան ծանրությունից փլուզվել է: Այս մասին տեղեկացնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն: Պարզվել է, որ ս.թ հունվարի 10-ին ձյան ծանրությունից փլուզվել է 2-րդ փողոցի թիվ 11 տան 120 քմ տանիքից մոտ 40 քմ:
Հունվարի 12-ին, ժամը 14.59-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհի 6-րդ կմ-ում «Toyota Prado» մակնիշի 21 UO 555 պետհամարանիշով (վարորդ՝ Ա. Մ.) […]
Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածներն ու վիրավորվածները հիմնականում Գերմանիայի քաղաքացիներ են: Թուրքական «Karar.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ պայթյունից հետո Գերմանիայի արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, գրում է Ermenihaber.am-ը: «Այսօր առավոտյան Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհեր են եղել: Պայթյունը մեծ վնաս է հասցրել: Ստամբուլում գտնվող մեր քաղաքացիներին հորդորում ենք հեռու մնալ հրապարակներից, […]
Սիրելի՛ համաքաղաքացիներ և մայրաքաղաքի հյուրեր, Երևանի քաղաքապետարանը հունվարի 13-ին` ժամը 20-ին, բոլորին սիրով հրավիրում է Հանրապետության հապարակ՝ հայկական էստրադայի աստղերի մասնակցությամբ «Իմ հին ու նոր Նոր տարի» խորագրով տոնական համերգային ծրագրով նշելու հին Նոր տարին: Միասին, սիրով ու բարձր տրամադրությամբ ամփոփենք ամանորյա տոները: Երևանի քաղաքապետարան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հունվարի 12-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: ՄԻՊ գրասենյակի ֆեյսբուքյան էջում գրառում է կատարվել, որտեղ մասնավորապես ասվում է. «Պաշտպանը շնորհակալություն է հայտնում բոլոր գործընկերներին համատեղ աշխատանքի համար և հույս է հայտնում, որ մարդու իրավունքների պաշտպանությունը կշարունակի մնալ մեր պետության և հասարակության առաջնահերթությունը: Այս կապակցությամբ այլ մեկնաբանություններ չեն լինելու»:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել են տեղական արտադրանքի արտահանման խթանման վերաբերյալ քննարկումները: Կառավարության ղեկավարին, մասնավորապես, ներկայացվել են մի շարք առաջարկություններ՝ ստեղծվելիք արտահանման խթանման խորհուրդի գործունեության գերակա ուղղությունների, մեխանիզմների և գործիքակազմի վերաբերյալ: Ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, արծարծվել են խորհրդի աշխատակարգին և գործունեության առաջնահերթություններին վերաբերող հարցեր: Վարչապետը, ամփոփելով քննարկումը, հորդորել է պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին […]
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում պայթյունն իրականացրել է սիրիացի մահապարտը, հայտնում է Ermenihaber.am-ը: Թուրքական «T24» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ այս մասին Էրդողանը հայտնել է դեսպանների 8-րդ համաժողովում ելույթի ընթացքում: Էրդողանը նշել է, որ այս դեպքը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ահաբեկչությունը կանխելու համար հարկավոր է դրա դեմ միասնաբար պայքարել: […]
«Չգիտեմ ինչպես կիսեմ իմ ուրախությունս՞ երևի միանգամից ասեմ ՝ ես միշտ մտածել եմ որ ամբողջ երկրագնդում ես մենակ եմ, չունեմ հարազատներ ու բարեկամներ բայց… բայց 2 օր առաջ գտան ինձ իմ բարեկամներս,իմ արյունակիցները ու 33 տարի անց ես իմացա որ մենակ չեմ աշխարհում ու հիմա սիրտս պայթում է ուրախությունից։ Չկա մեկ այլ նմանատիպ ուրախություն որ […]
Աշխատանքային այցով Էստոնիայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Էստոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 12-ին հանդիպումներ է ունեցել Էստոնիայի Հանրապետության ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Կիլիկ Սիլաստե-Էլինգի եւ Ռիիգիկոգուի խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Հանդիպումների ընթացքում երկուստեք կարեւորվել է միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդումը եւ հետագա զարգացումը, որին նպաստում են հանդիպումներն […]
























