29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ո՞վ է սպանել Ներքին Կարմիրաղբյուրի բնակչին. գյուղացիները ապշած են

Այսօր հունվարի 24 -ին սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում: Կեսգիշերին  ոստիկանության Բերդի բաժին ահազանգ Է ստացվել, որ Ներքին Կարմիր Աղբյուր գյուղում գտնվող անասնագոմում տղամարդու դի կա:

Ոստիկաններն ու քննիչները նշված անասնագոմի մեջ կառուցած կացարանում հայտնաբերել են 59 ամյա Ռազմիկ Իսրայելյանի դին:

Դատաբժիշկի նախնական եզրակացության համաձայն մարմնի վրա կա մոտ 2 տասնյակ թափանցիկ վերքեր, ստացած կտրող առարկայից:

Հարուցվել է քրեական գործ: Այս առնչությամբ Henaran.am-ի թղթակիցը փորձեց կապ հաստատել Ներքին Կարմիրաղբյուր համայնքի ղեկավար Մանվել Կամենդատյանի հետ:

Կամենդատյանը մեր հեռախոսազանգին այդպես էլ չարձագանքեց:

Ավելի ուշ մենք զրուցեցինք գյուղի բնակչուհի տիկին Սվետայի հետ:

«Հանգիստ ապրում էին իրենց համար: Հեր ու տղա էին: Ռազմիկը ընտանիքից բաժանված էր ու հայրը լավ տարքով է արդեն: Գյուղում անհանգստություն կա: Մեր ականջները սովոր են կրակոցներին, բայց սպանություն գյուղի մեջ չենք պատկերացրել»,-ասաց մեր զրուցակիցը:

Նրա փոխանցմամբ գյուղացիները զարմացած են ու չեն բացառում դիվերասանտի գյուղ ներխուժելու վարկածը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ