16 Նոյեմբերի, Կիրակի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Միլիոնների շորթում և անձի առևանգում /վիդեո/

Ոստիկանությունը Երեւանի մի բնակչից հաղորդում է ստացել, ըստ որի, անցյալ տարվա սեպտեմբերի 5-ից, մինչեւ այս տարվա դեկտեմբերի 5-ը, ոմն Կարեն, մի խումբ անձանց հետ բռնություն է կատարել իր նկատմամբ։ Նաեւ սպառնացել ընտանիքի անդամներին եւ ստիպել վճարել 100 հազար դոլար, կամ դրան համարժեք գույք։ Մանրամասները՝ տեսանյութում

Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

Դեկտեմբերի 14-ին Հայաստանում Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպան Պակ Նո Փյոկը (նստավայրը` Մոսկվա) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին։ Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը հաջողություն մաղթեց դեսպանին իր առաքելության մեջ՝ հույս հայտնելով, որ դեսպանն իր կարևոր ներդրումը կունենա երկկողմ հարաբերությունների զարգացման և երկկողմ համագործակցության ընդլայնման գործում։ Կորեայի դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար, հավաստիացրեց, որ […]

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի այցը Թուրքմենստան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 12-ին Աշգաբադում մասնակցել է «Չեզոքության քաղաքականությունը. միջազգային համագործակցությունը հանուն խաղաղության, անվտանգության ու զարգացման» խորագրով միջազգային համաժողովին, որին ներկա են եղել աշխարհի ավելի քան 80 պետությունների նախագահների, օրենսդիր եւ գործադիր իշխանության ղեկավարների, բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից գլխավորած պատվիրակություններ, մոտ երեք տասնյակ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նույն օրը ՀՀ ԱԺ նախագահը […]

Բիզնես և օգնություն

Գործարար, «Տաշիր» խմբի նախագահ Սամվել Կարապետյանը ռուսական РБК-ին ծավալուն հարցազրույց է տվել։ Ներկայացնում ենք այն հատվածաբար։ Forbes հանդեսը գրել էր, որ Ձեր հաջողության գաղտնիքն այն է, որ ամեն շրջանում գտնում եք հայկական սփյուռքի ազդեցիկ ներկայացուցչի և նրա հետ եք աշխատում։ Մեծ մասամբ դա այդպես է, յուրայինների հետ ավելի հեշտ է աշխատել։ Սակայն մենք մեր գործընկերներին […]

Տարոն Մարգարյանը թաղապետերին հանձնարարել է հետևողական լինել

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2015թ. նոյեմբեր ամսվա ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Ներկայացնելով ամփոփ ցուցանիշները, որոնք ձևավորվել են շինարարության և բարեկարգման, կրթության, մշակույթի, բնապահպանության, կոմունալ տնտեսության, սեփական եկամուտների հավաքագրման ու քաղաքային տնտեսության մի […]

Քանի՞ չծնված զինվորների և ապագա զինվորների մայրերի ենք սպանում

Ազգովի սահմանին զոհված ամեն զինվորի համար ողբում էնք և արժանի են , որ իրենց համար խորապես ցավանք: Բայց քանի՞ չծնված զինվորների և ապագա զինվորների մայրերի ենք սպանում հղիության արհեստական ընդհատումներով: Մի՛ սպանեք դեռ չծնված ձեր զավակներին, գրում է Օձունի հոգևոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանը:

Ղարաբաղի գինը

Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ EADaily-ն զրուցել է փորձագետ, լրագրող Աժդար Կուրտովի հետ։ Փորձագետը, պատասխանելով ԼՂ սահմանագծին վերջին օրերին նկատվող լարվածության մասին հարցին, ասել է, որ Առանց Անկարայի կողմից Բաքվի վրա ճնշում գործադրելու չի անցել այս ամենը։ «Ադրբեջանն ուրախ էր, որ Թուրքիան հասարակայնորեն կոշտ արտահայտվեց Ղարաբաղի հարցով։ Մենք չգիտենք, թե ինչ փակ բանակցություններ են ընթացել Բաքվում։ […]

Գորիս-Շուռնուխ-Կապան ավտոճանապարհին մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: Գորիս-Շուռնուխ-Կապան ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի