Բորդյուժան Հայաստանում կքննարկի կազմակերպության հրատապ խնդիրները

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հունվարի 26-29-ը կգտնվի Հայաստանում: Ինչպես հայտնել են ՀԱՊԿ-ի մամուլի ծառայությունից, այցի շրջանակներում պլանավորված է Բորդյուժայի հանդիպումը Հայաստանի նախագահ, ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, գրում է РИА Новости-ն:
«Հանդիպման ընթացքում պլանավորվում է քննարկել կազմակերպության առջեւ ծառացած հրատապ խնդիրները, ինչպես նաեւ հաստատման ներկայացնել ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի 2015 թվականի սեպտեմբերյան եւ դեկտեմբերյան նստաշրջանների որոշումների իրականացման միջացառումների եւ կազմակերպությունում նախագահության շրջանում Հայաստանի կողմից առաջարկված գերակայությունների պլանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Բորդյուժան կհանդիպի նաեւ Հայաստանի մի շարք նախարարությունների եւ գերատեսչությունների ղեկավարների հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն ՀԱՊԿ-ի գործունեության կատարելագործման գործնական միջոցառումները: