16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Մտել էր զորամաս` դիզելային վառելիք գողանալու

Հունվարի 25-ին, ժամը 01.30-ին, ոստիկանության ծառայողները Գյումրիի Շիրակացու փողոցում նկատել են մի երիտասարդի, ով ՌԴ ՊՆ զորամասի պարիսպի վրայից դուրս է ցատկել և տեսնելով իրենց` դիմել է փախուստի: Վերջինիս բերման են ենթարկել ոստիկանության Մուշի բաժին: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:

Պարզվել է, որ նա 1996 թ. ծնված Լևոն Խ.-ն է:

Լևոն Խ.-ն հայտնել է, որ նույն օրը, ժամը 01.20-ի սահմաններում, մտել է զորամաս` դիզելային վառելիք գողանալու, սակայն չի կարողացել, քանի որ իրեն նկատել են զինվորականները, և ինքը դիմել է փախուստի:

Կատարվում է հետաքննություն:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ