27 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Կիբեր հարձակումների պատճառով կաթվածահար է եղել թուրքական բանկերի գործունեությունը

Վերջին օրերին ընթացքում Թուրքիայի դեմ իրականացվող կիբեր հարձակումների թիրախ են դարձել թուրքական բանկերը: Թուրքական «Hürriyet» պարբերականի կայքի տեղեկացմամբ՝ անցյալ շաբաթվա ընթացքում թուրքական բանկերի դեմ իրականացված բազմաթիվ կիբեր հարձակումների հետևանքով դեկտեմբերի 24-ին որոշ թուրքական բանկերի պաշտոնակայքեր արգելափակվել են: Ենթադրվում է, որ հարձակումներն իրականացվել է «Anonimus» հաքերային (ցանցահենային) խմբի կողմից, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ աղբյուրի՝ այս հարձակումների […]

Ամանորի գիշերը ձյուն կգա՞

Արդեն հայտնել ենք, որ ՀՀ տարածքում դեկտեմբերի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մոտակա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվելու. ցուրտ, բայց արևոտ օրերը հաջորդելու են իրար: Henaran.am-ը ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանից հետաքրքրվեց` ինչպիսի՞ եղանակ է սպասվում տոն օրերին և Ամանորի գիշերը ձյուն կտեղա՞, ինչին ի պատասխան Սուրենյանն արձագանքեց. «Այդ […]

«Պրիստիժնի» սուպերմարկետի բորբոսնած բոմբոներկան

Սուպերմարկետներից մեկում գնեցի շոկոլադե տուփ: Գինն էլ համեստ լրագրողիս աշխատավարձի համար բավական թանկ` մոտ 15 հազար դրամ: Բայց այ քեզ փորձանք` շոկոլադները բորբոսնած էին: Ավելին, դրանք դեռ պիտանիության ժամկետում էին: Պատկերացնում եք, ինչ կլիներ, եթե այդ տուփը որոշեի ինչ-որ մեկին նվիրել: Այնպես որ, սիրելի ընթերցող, եթե այս օրերին Ձեր հյուրերն էլ նման շոկոլադներ բերեն, չվիրավորվեք, […]

965 ընտանիք դեռ բնակարանի խնդիր ունի. Նարեկ Սարգսյան

2015 թվականի դրությամբ դեռևս լուծված չեն շահառու ճանաչված 965 ընտանիքի բնակարանային խնդիրները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը` ամփոփելով անցնող տարին: Նրա խոսքով` մոտ 287 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման նպատակով արդեն միջոցներ են նախատեսվել հաջորդ տարվա բյուջեով: Մանրամասները` քիչ անց

Ով կլինի նոր վարչապետը

Վրաստանի վարչապետի պաշտոնում կառաջադրվի հանրապետության արտաքին գործերի նախարար, փոխվարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին: Նախօրեին այդ մասին հայտնել է երկրում կառավարող «Վրացական երազանքի» խորհրդարանական խմբակցության ղեկավար Գիա Վոլսկին, հայտնում է Gruzia online-ը: Պատգամավորի խոսքով՝ Կվիրիկաշվիլին խորհրդարանական մեծամասնության կողմից ընտրվել է չորս հավակնորդների թվից եւ պաշտոնապես վարչապետի պաշտոնի թեկնածու կառաջադրվի Վրաստանի խորհրդարանի այսօրվա նիստում: Արդեն նախկին վարչապետԻրակլի Ղարիբաշվիլին, որը […]

Որտեղ է օրն անցկացնում Սեյրան Օհանյանի կինը. Ժողովուրդ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը «տեղավորվել» է ՊՆ վարչական շենքում։ Ըստ այդ տեղեկությունների՝ վերջինս հիմնականում իր օրն անցկացնում է ամուսնու` Ս. Օհանյանի աշխատասենյակի հարեւանությամբ գտնվող աշխատասենյակներից մեկում։ Նշվում է, որ Ռ. Խաչատրյանի «աշխատասենյակն» իր շքեղությամբ որեւէ բանով չի զիջում ամուսնու աշխատանքային պայմաններին։ Այս առիթով թերթը զրուցեց Սեյրան Օհանյանի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ՝պարզելու համար, թե […]

Արցախի խորհրդարանում միմյանց լավ են հասկանում

Դեկտեմբերի 24-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի՝ 6-րդ գումարման խորհրդարանի գործունեության ամփոփիչ մամուլի ասուլիսը։ Այս մասին հայտնում է ԼՂՀ խորհրդարանի լրատվական ծառայությունը: Իր խոսքում Աշոտ Ղուլյանը ներկայացրել է 2015թ. մայիսին կայացած ընտրությունների արդյունքներում ձեւավորված 6-րդ գումարման խորհրդարանի՝ մայիս-դեկտեմբեր ժամանակահատվածի գործունեության հիմնական ուղղությունները: Անցած 2 նստաշրջանում, ընդհանուր առմամբ, գումարվել է Ազգային […]

Հրաժեշտ կտան իրենց պաշտոնին. Իրատես de facto

2016-ի քաղաքական տարին բավականին ուշագրավ է լինելու։ Ըստ լավատեղյակ աղբյուրների՝ կշարունակեն «պատժվել» այն պաշտոնյաները, ովքեր իրենց «լավ չեն պահել» հանրաքվեի ժա- մանակ։ Ասել է՝ ոմանք հրաժեշտ կտան իրենց պաշտոնին։ Քաղաքական ուժերի համախմբումը ևս մեր աղբյուրը հավանական համարեց։ ՀՅԴ-ին վերջապես կտրվեն բաղձալի պաշտոնները, ներիշխանական կուլիսներում էլ մեծ անակնկալների պետք է սպասել։ Ինտրիգները կհասնեն գագաթնա­կետին, քանի որ տարին նախընտ­րական է։ Այնպես որ, որոշ պաշ­տոնյաներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի