07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Ո՞ր փուլում է «զինված խմբի» գործը. Ժողովուրդ

«Երեկ, այսպես կոչված, հանցավոր խմբի գործով կալանավորված անձանցից միանգամից 5 հոգի ազատ արձակվեցին: Հիշեցնենք, որ 2015 թվականի նոյեմբերի 25-ին Նորք Մարաշի տներից մեկում ԱԱԾ-ն ձերբակալել էր տասը հոգու: Տանը հայտնաբերվել էր զենք-զինամթերքի մեծ պաշար: Այս գործի շրջանակներում հետագայում բազմաթիվ մարդիկ կալանավորվեցին, այդ թվում նախկին պաշտոնյաներ եւ ազատամարտիկներ: Նշենք, որ այս գործով կալանավորվածների թիվը հասնում է մոտ 60-ի:

«Ժողովուրդը» տեղեկություններով՝ առաջիկա օերին այլ մարդիկ էլ ազատ կարձակվեն: Մասնավորապես, ըստ լուրերի՝ ամենայն հավանականությամբ ազատ արձակվողների մեջ կլինի Արմավիրի մարզի Արեւիկ գյուղի գնակիչ Ավետիս Բարեյանը, քանի որ նրա կալանքի ժամկետը լրանում է, բայց ԱԱԾ քննիչները երկարաձգման համար չեն դիմել դատարան:

«Ժողովուրդ»-ն իր աղբյուրներից տեղեկացավ նաեւ, որ ԱԱԾ-ում այս գործի շրջանակներում պատրաստվում են առաջիկայում առերեսումներ անցկացնել: Ենթադրվում է, որ դրանից հետո գործի հետ կապված մի շարք հանգամանքներ կպարզվեն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ