16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

«Բուռնաշն» ուզում է «փրկել» «Հրազդան» ստադիոնը. Հրապարակ

«Պատգամավոր, «Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը՝ Բուռնաշը, մեր տեղեկություններով, առաջիկայում պատրաստվում է մարզադաշտի առողջացման ծրագիր ներկայացնել, որի մեջ կմտնի նաեւ բաժնեմասեր վաճառելը:

Ստադիոնը «փրկելու» նպատակով Աղաբաբյանը բանակցում է «դրսի» գործընկերների հետ. «Նրանցից ենք աջակցություն ակնկալում, թե չէ Հայաստանում ո՞վ պետք է փող տա, որ բանակցենք։ Հայաստանում մենակ վերցնում են: Էդքան ժամանակ վատ վիճակում մնացի, ոչ մեկ չի ասում՝ ինչով օգնեմ»: Առողջացման ծրագրի հստակ ժամկետ նա չի նշում:

Հիշեցնենք, որ դատարանի վճռով սնանկ ճանաչված «Հրազդան» մարզադաշտի պարտքը կազմում է մոտ 4 մլն դոլար: Մինչդեռ, սեփականատիրոջ խոսքով, ստադիոնն արժե 50 մլն»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ