18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դիարբեքիրում կրկին բախումներ են. հայկական Սբ. Կիրակոս եկեղեցին վտանգված է

Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիր քաղաքի Սուր շրջանում կրկին զինված բախումներ են ընթանում թուրք ուժայինների և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) միջև: Թուրքական ընդդիմադիր «Zaman» թերթի կայքի տեղեկացմամբ՝ ոստիկաններից, զինվորներից ու քաղաքացիներից կազմված թիմերը ակտիվ պայքար են մղում մասնավորապես Հասըրլը թաղամասում: Նշվում է, որ թուրքական կողմը քուրդ զինյալների բարիկադներն ու խրամատները տանկերից է ռմբակոծում, գրում է Ermenihaber.am-ը:

Ստացված տեղեկությունների համաձայն՝ ՔԲԿ-ի զինյալները պատսպարվել են Dört Ayaklı Minare-ի (Դյորթ Այաքլը Մինարե) փողոցում, որտեղ 2015թ. նոյեմբերին փողոցային բախումների ժամանակ սպանվել էր Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախագահ Թահիր Էլչին:

Հայտնվում է, որ  շուրջ 54 օր շարունակվող պարետային ժամերի ընթացքում գրեթե չդադարող բախումների հետևանքով որոշակիորեն տուժել է նաև Սուրում գտնվող հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին: Մտավախություն կա, որ առկա իրավիճակի պատճառով եկեղեցին դեռ ավելի մեծ վնասներ կարող է կրել:

Հիշեցնենք, որ Սուրբ Կիրակոսը Միջին Ասիայի ամենամեծ հայկական եկեղեցին է: 97 տարի կիսավեր մնալուց հետո այս պատմական կառույցը վերանորոգվել և մեծ շուքով վերաբացվել է 2012թ.: Իսկ 2015թ. եկեղեցին արժանացել է Եվրամիության մշակութայի ժառանգության «Մեծ մրցանակին»:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ