«Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի նախաձեռնությամբ այսօր Ստեփանակերտի Ֆրանսիայի պուրակում տեղի է ունեցել Փարիզի ահաբեկչությունների զոհերի հիշատակին նվիրված մոմավառություն: Այս մասին հայտնում է ԼՂՀ ԱԺ-ի լրատվական ծառայությունը: Երկու ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող «Հավերժություն» հուշարձանին ծաղիկներ են խոնարհել Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը, պատգամավորներ, նախարարներ, պետական եւ հասարակական կառույցների ներկայացուցիչներ, քաղաքացիներ:
Առանձնակի կարևորելով քաղաքային տնտեսության բոլոր ոլորտներում իրականացվող աշխատանքներն ու անդրադառնալով արդյունքներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ամենօրյա հսկողության տակ պահել քառամյա ու տարեկան ծրագրերով նախատեսված աշխատանքների կատարման ընթացքը: «Մայրաքաղաքի համաչափ զարգացման համար բոլոր ոլորտներն են կարևոր, և քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում անհրաժեշտ ցուցանիշներ ապահովելու համար պարզապես հետևողականություն և ամենօրյա աշխատանք է հարկավոր: […]
Ոչ ոք չի էլ կարող պատկերացնել, որ գեղեցկուհի սուպերմոդել Քրիստի Բրինկլին 61 տարեկան է։ Մոդելը, ումով հիանում է ողջ աշխարհը, ներկայացրել է իր գիրքը, որում խորհուրդներ է տալիս, թե ինչպես կարելի է 61 տարեկանում 30-ի տեսք ունենալ։ Քրիստին շարունակում է ակտիվ կյանք վարել, նկարահանվում է ամսագրերի համար, իսկ բոլորովին վերջերս նոր սիրեցյալ է հայտնվել նրա […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Դասարան» կրթական ծրագրի հիմնադիրներին և նրանց գլխավորությամբ ծրագիրն իրականացնող թիմի անդամներին, ովքեր Հանրապետության Նախագահին ներկայացրել են նորագույն տեխնոլոգիաների ներդրման միջոցով 2009 թվականից ՀՀ կրթական համակարգում իրագործվող «Դասարան» ծրագիրը, որն այսօր արդեն մեկ ընդհանուր առցանց միջավայրում միավորում է 1495 դպրոց՝ Հայաստանից և Արցախից: Ծրագրի ինտերակտիվ շնորհանդեսն ուղեկցվել է «Դասարան»-ի տարբեր […]
«Հայաստանը նույնպես կարող է դառնալ ԻՊ ահաբեկիչների թիրախ, քանի որ հետևելով վերջին դեպքերին` համոզվում ենք, որ այս աշխարհում ամեն բան էլ հնարավոր է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց « Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` հավելելով. «Այս պահին կարծում եմ իրենք ավելի լուրջ թիրախներ պետք է ունենան, որոնք անիջականորեն իրենց դեմ ռազմական գործողություններ են իրականացնում, բայց չի […]
Նոյեմբերի 16-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն՝ հարգելու Փարիզում իրականացված ահաբեկչությունների զոհերի հիշատակը և գրառում կատարելու սգո մատյանում:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 17-ին ժամը 10.00-15.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի՝ Արցախի փող., Երկաթուղայինների, Աճեմյան փողոցների, Աճեմյան փող. 1-ին և 2-րդ նրբանցքների ջրամատակարարումը: Իսկ պլանային աշխատանքների հետ կապված՝ նոյեմբերի 18-ին ժամը 10:00-18:00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի՝ Իսակովի պող. 1-11 համարների, Կիլիկիա թաղամասի և Ծիծեռնակաբերդի խճուղու […]
Եվրոպայի կանաչների կուսակցությունը Լիոնում կայացած 23-րդ համաժողովին ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձև` համաձայն որի Օսմանյան կայսրությունը ցեղասպանություն է իրագործել հայ ժողովրդի հանդեպ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` բանաձևը կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը և աշխատել Հայաստանի ու հայ ժողովրդի հետ հաշտեցման ուղղությամբ: Այս նախաձեռնությամբ Եվրոպայի կանաչների կուսակցությունը կոչ է անում Հայոց ցեղասպանությունը դեռևս չճանաչած բոլոր […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ժամանակակից բյուրեղագիտության հիմնադիրներից մեկին՝ հայազգի գիտնական, տեսաբան-բյուրեղագետ, պրոֆեսոր Արտյոմ Օգանովին, ում ստեղծած համակարգչային ծրագրից օգտվում են հարյուրավոր լաբորատորիաներ: Հեղինակավոր գիտնականը Հայաստանում է գտնվում Հանրապետության Նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի հրավերով և այսօր Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում նյութերի նախագծման նորագույն մեթոդների վերաբերյալ երիտասարդ գիտնականների […]