09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Արդարադատության նախարարները քննարկել են

 ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հունվարի 14-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարար Արարատ Դանիելյանին: Այս մասին տեղեկացնում է արդարադատության նախարարության լրատվական ծառայությունը: Նախարարները քննարկել են արդարադատության ոլորտում երկկողմ համագործակցության խորացմանն ու զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր: Արփինե Հովհաննիսյանը բարձր է գնահատել երկու երկրների գործընկեր կառույցների առկա փոխգործակցությունը և այն ընդլայնելու ու ինտենսիվացնելու պատրաստակամություն […]

Ադրբեջանցին ցմահ ազատազրկման է դատապարտվել Մոսկվայում

Մոսկվայի դատարանը Ադրբեջանի 49-ամյա քաղաքացի Խալիլ Սարիեւին ցմահ ազատազրկման է դատապարտել։ Ադրբեջանցին կրակել ու սպանել էր ոստիկանի, ով փորձում էր ձերբակալել ադրբեջանցու ընկերոջը։ Տղամարդը ոստիկանին սպանելուց հետո փոխուստի էր դիմել, սակայն նրան հայտնաբերել են վարձով բնակարանում։      

Բանակային զորամիավորումներում անցկացվել են ռազմական խորհրդի նիստեր

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի՝ շաբաթվա սկզբին  բանակային զորամիավորումներ եւ կայազորներ մեկնարկած աշխատանքային այցերը շարունակվել են նաեւ հունվարի  14-ին։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ լրատվական ծառայությունը: Այսօր՝ 1–ին եւ 4-րդ բանակային զորամիավորումներում կայացած ռազմական խորհրդի նիստերում  ամփոփվել են 2015 թվականի ուսումնական տարում կատարված աշխատանքները։ Հաշվետու զեկույցներով ու ելույթներով […]

Նախկին կանցլերը քննադատել է Մերկելին

Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրեդերը աբսուրդ է անվանել հակառուսական սանկցիաները, նա նշել է, որ դա միայն կխորացնի Ուկրաինայի հիմնախնդիրը։ Նա նաեւ քննադատել է ներկայիս կանցլեր Անգելա Մերկելի վարած քաղաքականությունը եւ ասել, որ փախստականներին ընդունելը սխալ է։ «Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները ավելացվում են՝ չնայած Մինասկի պայմանավորվածությունների առաջընթացին։ Դա ուղղակի աբսուրդ է»,- ասել է նա։

Երևանի քաղաքապետարանի 2015թ. տարեկան հաշվետվությունը հասանելի է նաև առցանց

Հավատարիմ մնալով որդեգրած բաց և թափանցիկ աշխատանքի քաղաքականությանը` Երաևանի քաղաքապետարանն այս տարի նույնպես հրապարակել է տարեկան գործունեության հաշվետվությունը, որով մայրաքաղաքի բնակչությանն է ներկայացվել 2015 թվականին նախանշված ծրագրերի ուղղությամբ կատարած աշխատանքները: Նման հաշվետվություններ ներկայացրել են նաև մայրաքաղքի բոլոր վարչական շրջանները: Այս մասին տեղեկացնում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից: Երևանի քաղաքապետարանի 2015թ. տարեկան հաշվետվությունը բոլոր ցանկացողներին հասանելի նաև […]

Երեք տարի՝ առանց Վլադիմիր Աբաջյանի ասմունքի /վիդեո/

Երեք տարի առաջ կյանքի 86-րդ տարում վախճանվեց հայ թատրոնի, կինոյի եւ էստրադայի նշանավոր վարպետ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանը: Վլադիմիր Աբաջյանը ծնվել էր 1927 թվականի նոյեմբերի 27-ին, Շիրակի մարզի Շիրակ գյուղում: Եղբայրն էր նշանավոր արվեստաբան Գեւորգ Աբաջյանի: 1951 թվականին ավարտել էր Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինն ու նույն թվականից աշխատանքի անցել Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական […]

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է լիտվացի իր գործընկերոջը

Աշխատանքային այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լիտվա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 14-ին հանդիպում է ունեցել Լիտվայի Սեյմասի փոխխոսնակ Գեդիմինաս Կիրկիլասի եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բենեդիկտաս Յուոդկայի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից: Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների խորհրդարանների միջեւ փոխգործակցության շուրջ: Երկուստեք կարեւորվել […]

Հավատքի արտահայտության հնարավորությունը… Բագրատ Սրբազանը փաստում է /վիդեո/

«Տավուշում ապրում են հայի իսկական նկարագիրը պահպանող մարդիկ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Բագրատ Սրբազանը նշեց, որ այս թեմում իր համար հայտնագործել է Աստծուն ու հայրենիքին նվիրված մարդու ինքնատիպ նվիրումը: Բագրատ Սրբազանը իր հայտնագործումը մեկ բառով է ամփոփել: «Իր ներդաշնակության մեջ, մարդկանց հարաբերությունների մեջ, այս լեռնաշխարհի ներդաշնակության մեջ և խորհրդի մեջ […]

Արտգործնախարարը կմեկնի Սոֆիա

Հունվարի 15-16-ը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Բուլղարիա: Այցի ընթացքում նախատեսված են նախարար Նալբանդյանի հանդիպումները Բուլղարիայի գործադիր և օրենսդիր մարմինների բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի