22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Մի պայքարիր այն բաների համար, որ քեզ չեն վերաբերում

Խոնարհ մարդու իմաստությունը բարձր է պահում նրա գլուխը և մեծամեծների մեջ է բազմեցնում նրան: Մարդուն մի գովիր իր գեղեցկության համար և մի արհամարհիր իր խեղճ տեսքի համար:

Մեղուն փոքր է թռչողների մեջ, սակայն նրա պտուղը քաղցրության սկիզբն է: Մի պարծեցիր զգեստների պերճությամբ և փառքիդ օրը մի հպարտացիր, քանզի սքանչելի են Տիրոջ գործերը և դրանք ծածկված են մարդկանցից:

Բազում բռնակալներ կորցրին իրենց գահը, և նա որից չէին սպասում, բազում հզորներ խիստ անարգվեցին և անվանի մարդիկ մատնվեցին այլոց ձեռքը: Քանի դեռ չի քննվել, մի մեղադրիր մարդուն, իմացիր՝ հետո պատժիր: Քանի դեռ չես լսել, մի պատասխանիր և մի միջամտիր խոսակցությանը:

Մի պայքարիր այն բաների համար, որ քեզ չեն վերաբերում և մի նստիր մեղավորների ատյանում նրանց կողքին: Որդյակ, շատ գործեր մի ձեռնարկիր, քանզի բազում գործերի մեջ չես կարող անպարտ մնալ, և եթե հետամուտ լինես դրանց, չես հասնի վերջին և չես խուսափի կործանումից:

Սիրաքի իմաստությունը 11 1:10

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ