Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի ծրագրերի ղեկավարին
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի ծրագրերի ղեկավար Տանյա Ռակուշիչի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, ԵԽ այլ ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում պրոբացիոն ծառայություն ներդնելու վերաբերյալ Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությանը, ինչպես նաև «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը ՀՀ քրեակատարողական հիմնարկներում» […]