Սերը թունդ է
«Ես կարծում եմ՝ այս երկու, երեք օրվա աժիոտաժը ստեղծվեց հիմնականում լրագրողական համայնքի կողմից, և կարծես թե երեկ արդեն հունի մեջ ընկավ, եթե նկատել եք՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների ելույթներից էլ դա երևում է»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
Պատգամավորի խոսքով՝ ակնհայտ է, որ ցանկացած իշխանություն, նույնիսկ ամենաբարենպաստ երկրներում անպայման ունենում է հեղինակության կորուստ ու չի կարող որևէ այլ բան լինել, նույնը վերաբերվում է Հայաստանի իշխանություններին: Դիտարկմանը, թե ՀՀԿ-ն վրդովված է ձեր գնահատականներից՝ Վարդանյանն արձագանքեց. «Եթե դուք հետևեիք երեկ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների ելույթներին, կտեսնեիք լրիվ այլ բան»:
Արդյոք վտանգված է ակնհայտորեն հրապարակային համագործակցությունը ՀՀԿ-ի հետ, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Մենք մեր աշխատանքը նույն ընթացքով շարունակում ենք, որևէ վտանգված խնդիր չկա: Մենք քննարկում ենք, հիմնական անելիքները շատ նորմալ գնում են»:
Մանրամասները՝ տեսանյութում: