14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Զինդատախազությունը` խտացրած կաթի ոդիսականից. Ժամանակ

«Երեւան-սիթի» խանութներում զինվորների համար նախատեսված խտացրած կաթի առթիվ հարցին ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերից տեղեկացրին, որ համացանցում հայտնված՝ «Երեւան֊սիթի» սուպերմարկետների ցանցում վաճառվում Է վաճառքի ոչ ենթակա, զինվորների համար նախատեսված խտացրած կաթ» վերտառությամբ 01.02.2016թ. հրապարակման կապակցությամբ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի եւ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացվել են ուսումնասիրություններ ինչպես Երեւան քաղաքի «Երեւան-սիթի» սուպերմարկետների ցանցի բոլոր խանութներում, այնպես Էլ ՀՀ ԶՈՒ բոլոր զորամասերում եւ պարենային պահեստներում։ Դատախազությունից հավաստիացրին, որ ուսումնասիրությունների ընթացքում նշված սուպերմարկետների ցանցում վաճառքի ոչ ենթակա՝ՀՀ ԶՈՒ կարիքների համար նախատեսված խտացրած կաթ չի հայտնաբերվել, բացի այդ՝ որեւէ տվյալ ձեռք չի բերվել նման ապրանքի վաճառքի վերաբերյալ։ Միեւնույն ժամանակ ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում եւ պարենային պահեստներում խտացրած կաթ ապրանքատեսակի պակասորդ չի հայտնաբերվել։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ