10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կլուծենք նախագահների կողմից մեր առջև դրված խնդիրները

Նախօրեին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան գումարել է նոր կազմով իր առաջին նիստը: Նիստի բացման խոսքում կոլեգիայի նորանշանակ նախագահ Տիգրան Սարգսյանը շեշտել է, որ կոլեգիայի նոր կազմի հիմնական խնդիրն է եվրասիական տնտեսական տարածքում ինտեգրացիոն գործընթացերի խորացումը:

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, լինելով անդրաազգային կառույց, պատասխանատվություն է կրում ինտեգրացիոն գործընթացների խթանման գործում»,- նշել է Սարգսյանը:

Կոլեգիայի նախագահի խոսքով` ներկայում ԵՏՄ անդամ երկրների առաջ ծառացել են նոր մարտահրավերներ: «Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք ավելի հեշտ կլուծենք նախագահների կողմից մեր առջև դրված խնդիրները: Մենք պետք է հավաքենք եղած ողջ փորձը և իմաստություն ցուցաբերենք: Համոզված եմ, որ կանգնել չի կարելի, անհրաժեշտ է առաջ շարժվել: Միաժամանակ մենք պետք է միասնական լինենք: Ես կանեմ հնարավորը, որ այդ միասնությունը լինի նաև մեր թիմում` կոլեգիայում և մեր աշխատանքում»,- ասել է նա։

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ