Սիրիայի ու Թուրքիայի սահմանին ինքնաթիռ է կործանվել
Սիրիայի եւ Թուրքիայի սահմանին քիչ առաջ կործանիչ ինքնաթիռ է կործանվել։ Նախնական տվյալներով՝ օդաչուն ողջ է մնացել, հայտնում է Lifenews-ը։ Իսկ թե ում է պատկանում կործանիչ-ինքնաթիռը, առայժմ անհայտ է։ Համացանցում է հայտնվել լուսանկար՝ ինքնաթիռի կործանման վայրից։