15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Վերջնականապես լքեցին «Կենտրոն» հեռուստաընկերությունը. Հրապարակ

Օրերս «Կենտրոն» հեռուստաընկերությունից հեռացել է նախկին տնօրենի՝ Գոռ Մարտիրոսյանի, կարելի է ասել, վերջին թիմակիցը՝ ռեժիսոր Վահե Հախվերդյանը։ Նա Գագիկ Ծւսռուկյանին նվիրված ֆիլմ է նկարում, բայց հեռանալու պատճառը զբաղվածությունը չէ, այլ նոր տնօրենի՝ էդգար Ավագյանի հետ անհամատեղելիությունը։

Վերջինս, ինչպես հայտնի է, «Բախտաբեր» արտառոց անունով սերիալի պրոդյուսերն էր, սերիալների մեծ սիրահար ու մասնագետ։ Նա արդեն իսկ «Կենտրոնի» եթեր է ներմուծել նոր սերիալներ, այստեղ տեղավորել սերիալների դերասան-ներին եւ կարծում է, որ «սերիալները կփրկեն հայ հեռուստատեսությունը»։

Ասում են՝ հեռուստաալիքի դե ֆակտո սեփականատեր Գագիկ Ծառուկյանն անվերապահորեն վստահում է նոր տնօրենին եւ նրան քարտ-բլանշ է տվել։ Այնպես որ՝ Ավագյանը կարողացել է համոզել, որ Ծառուկյանը նոր ներդրումներ անի «Կենտրոնում» եւ երրորդ հարկը վերանորոգի։ Հեռուստաընկերությունում խոսում են, որ անգամ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանի դիրքերն են սասանվել՝ հօգուտ Ավագյանի։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ