Կառավարությունը թույլատրեց երեք հիվանդ երեխաների որդեգրումը
Կառավարության այսօրվա նիստում առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեք երեխայի որդեգրման թույլտվության վերաբերյալ որոշում կայացվեց: Քանի որ որդեգրման վերաբերյալ հարցը գաղտնի է, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ընդամենը տեղեկացրեց, որ երեխաներից երկուսը որդեգրվում են Իտալիայի քաղաքացի համարվող անձանց կողմից, իսկ երրորդը՝ Ֆրանսիայի քաղաքացու: «Բոլոր երեխաներն ունեն առողջական լուրջ խնդիրներ»,- տեղեկացրեց նախարարը:





































