447,1 մլն դրամ սուբսիդավորում հունվար ամսվա էլեկտրաէներգիայի դիմաց
Ս.թ.-ի հունվարին ծախսված էլեկտրաէներգիայի դիմաց կառավարության և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից սպառողների տարբեր խմբերին տրամադրվող սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է շուրջ 447,1 մլն դրամ։ Փոխհատուցումից օգտվել է ավելի քան 455 հազար բնակիչ-բաժանորդ։ Սպառողների այդ խմբի սուբսիդավորման ենթակա գումարը հունվարին կազմել է գրեթե 427 մլն դրամ։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Անցած վեց ամիսներին ընդհանուր առմամբ տրամադրվել է շուրջ 3,9 մլրդ դրամի փոխհատուցում, որի գերակշիռ մասը՝ ավելի քան 3,7 մլրդ դրամը, բնակիչ-բաժանորդներին։