Պիտի վերջանա ընտանիքդ, զավակներդ, ընկերներդ, գործդ, կարիերադ
Մի օր պիտի գա, որ այս աշխարհի բոլոր հեքիաթները պիտի վերջանան, բոլոր աղավնիները պիտի դադարեն, գիշեր պիտի գա և այս աշխարհ ետ դառնալ պիտի չլինի: Պիտի վերջանա ընտանիքդ, զավակներդ, ընկերներդ, գործդ, կարիերադ: Ամեն ինչ պիտի իր լրումին հասնի: Եվ ինչպես որ դու անցյալ տարվան ես նայում ու զղջում, այնպես էլ այն ժամանակ պիտի քո ամբողջ կյանքին նայես ու հասկանաս, որ Աստծո Որդին եկել է քո մոտ, եկել է ու դուռդ է զարկել, եկեղեցիով է եկել, քարոզիչով է եկել, եկել է ու դու Նրան կարևորություն չես տվել: Շատ պիտի զղջաս:
Դու քեզանով այդչափ մի հետաքրքրվիր: Աստուծով հետաքրքրվիր: Եկեղեցիով հետաքրքրվիր: 2016-ին 3 հատ աղոթք սովորիր: Այս տարի Ավետարանն առ ու սկզբից մինչև վերջ կարդա: Ամբողջ տարվա համար շատ չէ: Կարող ես կարդալ: Աստված փնտրիր: Սիրել սովորիր: Ներել սովորիր: Եվ պատրաստվիր …
Սահակ Սրբազան