17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վրաստանի կառավարությունից Վիրահայոց թեմը մոտ 250 հազար դոլար Է ստացել

Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը 2015 թվականին 600 հազար լարի մոտ  250 հազար ԱՄՆ դոլարի ֆինանսական օգնություն է ստացել Վրաստանի կառավարությունից:

Այս լուրը երեկ տարեկան հաշվետվությունը, ինչպես նաեւ  կատարված աշխատանքի մասին ներկայացնելիս հայտնել Է Վրաստանի կրոնական հարցերի պետական գործակալության ղեկավար Զազա Վաշախմաձեն:

Վերջինս նաեւ նշել Է, որ 2016 թվականին կրոնական միավորումներին պետության կողմից հատկացված ֆինանսական օգնությունը կազմել Է 4 մլն 500 հազար լարի (1,8 մլն դոլար): Անցյալ տարի համանման ցուցանիշը կազմել Է 3 մլն 500 հազար լարի (1,4 մլն դոլար):

Այդ գումարից մոտավորապես 890 հազար դոլարը հատկացվել Էր Վրաստանի մուսուլմանական համայնքին, շուրջ 162 հազար դոլար՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցու համայնքին, ավելի քան 131 հազար դոլար՝ Վրաստանի հրեական համայնքին:

Sputnik լրատվական գործակալությունը նաեւ հաղորդում է, որ նշած գումարները նախատեսված են հոգեւորականների աշխատավարձի եւ նրանց կրոնական գործունեության, կրոնական շինությունների վերականգնման, կրոնական միավորումների կենցաղային ծախսերի, մշակութային եւ բարեսիրական գործունեության համար, հաղորդել Է Sputnik-ը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ