02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Նախագահն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիին: Զրուցակիցները քննարկել են երկկողմ միջպետական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը, պաշտպանության բնագավառում հայ-վրացական փոխգործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: ՀՀ Նախագահը և Վրաստանի պաշտպանության նախարարը երկուստեք կարևորել են բարձր մակարդակի փոխայցելությունները, որոնք, նրանց համոզմամբ, նոր լիցք են հաղորդում միջպետական հարաբերություններին, հստակեցնում […]

Վարչապետն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է տիկին Խիդաշելիի այցը Հայաստան և նշել, որ նման մակարդակի այցելությունները նպաստում են երկու հարևան պետությունների և ժողովուրդների հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը: Ընդգծելով, որ Հայաստանի և Վրաստանի քաղաքական ու տնտեսական հարաբերությունները գտնվում են բարձր հիմքերի վրա՝ Հովիկ Աբրահամյանը կարևորել է համագործակցության […]

Ռոբերտ Արզումանյանը վերադառնում է

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը ժամանել է Թուրքիա: Մեր առանցքային խաղացողներից մեկը Թուրքիա է մեկնել Կարագանդայի «Շախտյորի» ղեկավարության հետ բանակցություններ վարելու նպատակով: Ղազախական ակումբն այնտեղ անցկացնում է երկշաբաթյա ուսումնամարզական հավաք: Հիշեցնենք, որ 2013-2014 թվականների Ռոբերտ Արզումանյանը խաղացել է Ղազախստանում` պաշտպանելով «Ակտոբեի», գույները: 2015 թվականի հունվարից Արզումանյանը հանդես էր գալիս Պերմի «Ամկարում»:

Վեց հազար դոլար Հովիկի համար /վիդեո/

Հովիկ Յուրիկի Բաղդասարյանը ծնվել է 1998թ. Մանկական ուղղային կաթվածով՝ արտահայտված սպաստիկ քվադրիպելիգիայով: Երեխան տառապում է ծնկան հոդերի ծալիչ կոնտրակտուրայով և արդեն մեկ անգամ հնարավորություն է ստացել որոշակի բուժում անցնելու աղեստամոասային տրակտում առաջացած հիվանդությունների դեմ: Հետագա բուժման համար ծնողներին կրկին գումար է անհրաժեշտ: Հովիկի մոտ կատարվել են բազմաթիվ վիրահատություններ, սակայն երեխան գամված է  հաշմանդամի անվասայլակին: Այժմ […]

Բարձրացնում են կենսաթոշակներն ու նպաստները /վիդեո/

Ռուսաստանում կենսաթոշակները կբարձրացվեն 4 տոկոսով։ Կբարձրացնեն թե ապահովագրման, թե պետական թոշակները։ 2016-ին ապահովագրական նպաստի չափտ միջինը կկազմի 13 հազար ռուբլի։ Նշվում է նաեւ, որ մանկական նպաստի չափը եւս կավելանա 7 տոկոսով։ Մանրամասները՝ տեսանյութում

Էրդողանը սպառնացել է Ռուսաստանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Չիլի մեկնելուց առաջ օդանավակայանում լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ Էրդողանը անդրադարձել է ռուսական օդուժին պատկանող ռազմական ինքնաթիռի կողմից օրերս Թուրքիայի օդային սահմանը խախտելու լուրերին, գրում է Ermenihaber.am-ը: «Չնայած անգլերեն ու ռուսերեն լեզուներով մեր հնչեցրած բոլոր նախազգուշացումներին՝ ռուսական ռազմական ինքնաթիռը խախտել է մեր օդային սահմանը: Մեր […]

Ստուգումներ ՊՆ պարենային պահեստներում եւ «Երեւան սիթի» ցանցում

Armtimes.com լրատվական կայքը գրում է, որ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից  տեղեկացրել են, որ Զինվորական դատախազության պետական շահերի վարչությունը եւ Ռազմական ոստիկանությունը համատեղ ստուգումներ են սկսել պաշտպանության նախարարության բոլոր պարենային պահեստներում եւ Yerevan City խանութների ցանցում: Հիշեցնենք, որ նախօրեին ֆեյսբուքյան օգտատերերից մեկը համապատասխան նկարով մի գրառում էր տարածել, որով ապացուցում էր, որ Yerevan City-ում վաճառվում […]

Տիգրան Սուրենիչի իմունիտետը

Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօրվանից անցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի պարտականությունների կատարմանը։ Այս պաշտոնում նա փոխարինել է ՌԴ ներկայացուցիչ Վիկտոր Խրիստենկոյին։ Հանձնաժողովում մի քանի փոփոխություններ են տեղի ունեցել, պետություններից յուրաքանչյուրը 3-ի փոխարեն կոլեգիայի 2 նախարար կունենա։ Հանձնաժողովում հայտնվել է նոր նախարարական պաշտոն՝ ներքին շուկաների, տեղեկատվության, տեղեկատվական-հաղորդակցման տեխնոլոգիաների հարցերով նախարարի պաշտոնը, որը զբաղեցրել է Հայաստանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի