28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Զգուշացեք կենսաչափական տվյալներից /վիդեո/

Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանն անդրադարձել է մեր երկրում անձնական տվյալների պաշտպանության խնդիրներին՝ ներկայացնելով նաեւ նորաստեղծ գործակալության անելիքները: Այժմ կառույցի համար առաջնային խնդիրը տեսախիցկներն են, որոնց արձանագրածը հաճախ ոչ նպատակային է կիրառվում: Արդեն նման դիմումներ ունեն, կարգավորումներն էլ պատրաստել են:

Շուշան Դոյդոյանը արդեն 100 օր է Արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետն է: Իրենից բացի եւս 3 աշխատակից ունեցող կառույցը, փորձում է պաշտպանել քաղաքացու անձնական տվյալների անօրինական օգտագործումը: Քաղաքացիների 62 տոկոսին ընդհանրապես չի հետաքրքրում, թե ինչպես են մշակվում իրենց մասին տեղեկությունները, 21 տոկոսն էլ սեփական կամքով անձնական լուսանկարները հասանելի է դարձնում ամբողջ աշխարհին:

Զեղչի քարտ ձեռք բերելու, վարկ ձեվակերպելու, աշխատանքի տեղավորվելու համար տրված անձնական տեղեկատվությունը մշակվում է, խուսափելն անհնար է: Խիստ գաղտնի պետք է պահել միայն կենսաչափական տվյալները, հիմնական վտանգը հենց այդտեղից է գալիս:

Գործակալությունը զբաղվում է նաեւ քաղաքացու անձնական հեռախոսահամարին առանց իր կամքի գովազդային հաղորդագրություններ ուղարկելու խնդրով: Շուտով քաղաքացին կունենա ընտրության հնարավորություն. ստանալ, թե չստանալ դրանք: Իսկ տվյալներ հավաքագրողին մնում է հետեվել 2015-ի հունիսից ուժի մեջ մտած օրենքին, այլապես 50 հազար դրամից, մինչեւ նվազագույն աշխատավարձի 500 ապատիկի չափ տուգանք է սպասվում: Լրագրողներն ու քաղաքացիական հասարակությունը հետաքրքրված են ընտրողների տվյալներով:

Մանրամասները` տեսանյութում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ