Անցյալ տարի Հայաստան է այցելել 1 մլն 192 հազար զբոսաշրջիկ
ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանն այսոօր հայտնել է, որ 2015 թվականին Հայաստան այցելել է 1 մլն 192 հազար զբոսաշրջիկ, նշելով, որ 2014 թվականի համեմատ աճ չի ունեցել, նույնիսկ մի փոքր նվազում է նկատվել. 2014 թվականին այդ թիվը եղել է 1 մլն 203 հազար:
«Նվազումը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանից այցելությունների թվի կրճատման հետ»,- ասաց Մ. Ապրեսյանը՝ նկատելով, որ 2015 թվականի 9 ամիսները ամփոփելիս արդեն նկատվել էր, որ 2014 թվականի համեմատ ավելի քան 30 տոկոսով նվազել են Ռուսաստանից արտագնա այցելությունների թիվը բոլոր ուղղություններով, իսկ դեպի Հայաստան՝ ընդամենը 6 տոկոսով:
Զբոսաշրջության վարչության պետը նաեւ նշեց, որ մեր երկիր ավելի շատ նախընտրում են այցելել Ռուսաստանին, ապա՝ Վրաստանին, ԵՄ երկրների, ինչպես նաեւ Իրանի քաղաքացիները:
«Թեև նվազում կա Ռուսաստանից այցելողների թվում, բայց հետաքրքիր աճ կա ԱՄՆ-ից՝ 40 տոկոս, Իրանից՝ 24 տոկոս, Իրաքից, եվրոպական երկրներից»,- ասաց Մեխակ Ապրեսյանը: