Չեմպիոնների Լիգա. Մեկնարկում է փլեյ-օֆֆ փուլը
ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգան արթնանում է ձմեռային խորը քնից և մրցումային հենց առաջին օրը «Բենֆիկա»-«Զենիթ» խաղից զատ երկրպագուներին նվիրում վերջին տարիների ամենածեծված, ու կարելի է ասել նաև, ամենասպասված դիմակայություններից մեկը՝ «Պարի Սեն Ժերմեն»-«Չելսի»:
Պատմությունը
Այս թիմերը դեմ հանդիման են դուրս գալիս արդեն երրորդ տարին անընդմեջ: Առաջին դիմակայությունում 2013/2014 թվականների մրցաշրջանում հաղթող դուրս եկան լոնդոնցիները՝ երկու խաղերի արդյունքում մրցակցի հարկի տակ ավելի շատ գնդակ խփելու շնորհիվ: Պատկերը կրկնվեց նաև հաջորդ տարի: 1/8 եզրափակիչում կայացած երկու հանդիպումն էլ ավարտվեց 1-1 հաշվով: Պատասխան խաղում փարիզեցիները խաղում էին 10 հոգով, իսկ լրացուցիչ ժամանակում հանդես էին գալիս հետապնդողի դերում, սակայն ի վերջո կարողացան հանդիպման վերջին վայրկյաններին խփել պատասխան գնդակն ու դուրս կալ քառորդ եզրափակիչ:
Կադրային խնդիրներ
Անդրանիկ խաղից առաջ «Չելսին» ունի լրջագույն խնդիրներ պաշտպանության կենտրոնում: Դեռևս նախորդ շաբաթ ծնկի խաչաձև կապանների ծանրագույն վնասվածք էր ստացել Կուրտ Զուման, ինչի հետևանքով նրա համար ոչ միայն մրցաշրջանն է ավարտված, այլև Եվրո 2016-ի եզրափակիչ փուլը: Իսկ բառացիորեն մի քանի օր առաջ ազդրի վնասվածքի պատճառով դեռևս անհայտ ժամանակով խաղից դուրս մնաց թիմի ավագ Ջոն Տերին: Նմանատիպ վնասվածքի պատճառով, հնարավոր է հանդիպումը բաց թողնի նաև Օսկարը, չնայած որ բրազիլացին թիմկի հետ մեկնել է Փարիզ: Բացի դրանից՝ լոնդոնցիների կազմում կա նաև որակազրկված՝ հենակետային կիսապաշտպան Նեմանյա Մատիչը: Ասել է թե՝ «բաց դռների օր» «Չելսիի» կենտրոնական պաշտպանի ու հենակետային կիսապաշպանի գոտում:
Ամեն ինչ իդեալական չէ նաև «ՊՍԺ»-ի շարքերում: Այստեղ թեպետ վնասվածքներ գրեթե չկան, բայց փոխարենը թիմում գաղջ մթնոլորտ է: Հանգստյան օրերին փարիզյան ակումբի ֆուտբոլիստ Սերժ Օրյեն երկրպագուների հետ օնլայն շփման ժամանակ սեռական բնույթի վիրավորանք է հասցրել գլխավոր մարզիչ Լորան Բլանի ու Զլատան Իբրահիմովիչի նկատմամբ: Հետագայում իհարկե ակումբը պաշտոնապես հերքել է այդ լուրը, սակայն Օրյեն այդուհանդերձ միառժամանակ հեռացվել է թիմից: Փարիզեցիների կազմից այս անգամ դեռևս ամնհասկանալի պատճառներով դուրս է մնացել արգենտինացի վինգեր Էզեկիել Լավեսսին: Թեպետ Խավիեր Պաստորեն հայտավորված է Լորան Բլանի հայտացուցակում, բայց ազդրի վնասվածքը, հնարավոր է, թույլ չտա արգենտինացուն մասնակցել հանդիպմանը, որը կսկսվի Երևանի ժամանակով ժամը 23:45-ին: