ԱԺ նիստին` ուղիղ միացում
Պաշտոնական այցով Սաուդյան Արաբիայում գտնվող Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է ռուս-թուրքական թեմային: Նա տեղեկացրել է, որ նախօերին ռուսական ինքնաթիռի կողմից Թուրքիայի օդային սահմանը հերթական անգամ խախտելու մասին իրազեկվել են դաշնակից երկրների արտգործնախարարները, միջազգային պատկան հաստատությունները, այդ թվում և ՆԱՏՕ-ն: Անկարայում Ռուսաստանի դեսպանը հրավիրվել է Թուրքիայի արտգործնախարարություն և պատշաճ կարգով նախազգուշացվել, գրում […]
ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Ուրասար–Կաթնաղբյուր, Մեղվահովիտ–Տաշիր ևեւ Սոթք–Քարվաճառ (ԼՂՀ տարածքից) ավտոճանապարհները: ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի–Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում, ավտոճանապարհը երթեւեկելի է միակողմանի: ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ […]
Նորք -Մարաշի առանձնատներից մեկում վնասազերծված զինված խմբավորմանը աջակցելու մեղադրանքով կալանավորված պահեստազորի գնդապետ Խաչիկ Ավետիսյանի հետ դեռևս 2013 թվականին Henaran.am-ը հարցազրույց է հրապարակել, որտեղ բացառիկ մանրամասներ կան: «13 օր Աղդամի բանտում հացադուլի մեջ եմ եղել, բայց մի տարբերությամբ՝ հիմա պայմաններն են փոխվել, էնտեղ էքստրեմալ պայմաններ էին, կես բաժակ ջուր էին տալիս օրվա մեջ ու ռեժիմով ծեծ […]
Ինչպես հայտնում են ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից հանրապետության տարածքում փետրվարի 1-ին, 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 2-ին առավելապես արևմտյան շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հյուսիս-արևմտյան 8-12 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-ի ցերեկը և 3-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, 4-5-ին կբարձրանա 5-6 աստիճանով: Երեւանում՝ Փետրվարի 1-ին, 3-5-ին սպասվում է առանց […]
Առաջիկայում նոր իշխանական կառավարության ձեւավորման հարցը, կարծես թե մոտենում է հանգուցալուծմանը։ Ըստ այդմ, ակնկալվում են լուրջ փոփոխություններ կառավարության կազմում։ Միայն թե կառավարման ձևաչափը կոալիցիոն չի լինի: Henaran.am-ի լավատեղյակ աղբյուրը չմանրամասնեց, թե կառավարման ինչպիսի համաձայնեցված մոդել կընտրվի: Այս պահին առավել հստակ բանակցային պրոցես ընթանում է ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև: ԲՀԿ-ի մասով դեռևս հստակեցում չկա: Պորտֆելների հարցում կարծես թե […]
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում ահաբեկչություն է տեղի ունեցել, որի արդյունքում զոհերի թիվն արդեն հասել է 77 հոգու, ավելի քան 100 վիրավոր կա։ Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկրական խմբավորումը։ Նշվում է նաեւ, որ զոհերի թվում կանայք եւ երեխաներ կան։ Հունվարի 31-ին երեք պայթյուն է որոտացել Դամասկոսի մերձակայքում. դրանցից մեկը հեռակառավարվող էր, երկուսն իրականացրել […]
Պորտուգալական Մայդեիր կղզու բնակիչներն սարսափել են՝ երկնքում նկատելով ամպը, որը հսկայական բռունցք էր հիշեցնում՝ կրակից արված։ Օգտատերը, ով առաջինն է լուսանկարը տեղադրել համացանցում, այն անվանել է «Աստծո հրե ձեռք»։ Մարդիկ սա անվանել են «նշան վերեւից», մինչդեռ գիտնականները սովորական երեւույթ են անվանում։
Թուրքիայում Վեհդի Էմրեի ու Համիթ Քափլանի անունը կրող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում, 75 կգ քաշային կարգում գերազանցապես հանդես եկել դեռեւս 2014թ.-ի աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը, ով հաղթանակ է տարել երեք մրցակիցներին եւ դուրս եկել եզրափակիչ, որտեղ էլ, ուժերն չափելով իր վրացի մրցակցից, ճանաչվել է մրցաշարի հաղթող: Հիշեցնենք, որ 66 կգ քաշային կարգում հանդես է եկել նրա […]
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին է մեղադրել այն բանում, որ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցը ԵԽԽՎ-ի քվեարկության ժամանակ չընդունվեց։ «Հենց համանախագահների սադրիչ գործողությունների արդյունքում ձայները չհերիքեցին, որպեսզի բանաձեւն անցներ»,- ասել է նա՝ նշելով, որ Մինսկի խմբի համանախագահները ձգտում են ոչ թե հարցի կարգավորման, այլ հակամարտության սառեցման։ […]
























