15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ինչո՞ւ են մերժում Գևորգ Սաֆարյանին

Երևանի Կենտրեն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ  մերժել է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ  Գևորգ Սաֆարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։

Գևորգ Սաֆարյանի  պաշտպան Տիգրան Հայրապետյանը  Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց  , որ Գևորգ Սաֆարյանը դատական նիստին չի մասնակցել։

Անդրադառնալով կալանքի երկարացման հնարավորությանը պաշտպանը ընդգծեց, որ առաջիկա օրերին քննիչը միջնորդություն կներկայացնի դատարանին կալանքի երկարացման համար:

«Այս անգամ իրավիճակը այնպիսին էր, որ Գևորգը  պարտադիր պետք է գրավով ազատ արձակվեր: Դատավորը տարավ այնպիսի իրավական հիմնավորումների, որ Գևորգը մնաց կալանավորված»,-ընդգծեց պաշտպանը:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ