07 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Սպիտակում տուն է այրվել

Հունվարի 1-ին, ժամը 13.09-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Սուրեն Ավետիսյան փողոցում տուն է այրվում: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սուրեն Ավետիսյան փողոցի թիվ 234 տանը (սեփականատեր՝ 1991 թ. ծնված Ա. Ս.): Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.33-ին, […]

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակվել է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 1-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ,  առատ ձյան պատճառով փակվել է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ճանապարհաշինարարները գործի են դրել բոլոր մեխանիզմները, կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Իրավիճակի փոփոխության դեպքում լրացուցիչ կտեղեկացվի:

Անի Զախարյանը կհետևի Հովիկ Աբրահամյանի հորդորին /վիդեո/

«Նոր քաղաքական մշակույթ կուսակցության» նախագահ Անի Զախարյանը Henaran.am-ի հետ զրույցում անկեղծացավ, թե այս տարի տոներին որոշել է տնտեսել՝ հաշվի առնելով սոցիալ-տնտեսական անբարենպաստ վիճակը: Դեռ երբ էր՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հորդորեց՝ ձգել գոտիները: Մանրամասները՝ տեսանյութում:

Ուրախության համար կախարդական գավազան է պետք. երգչուհի

Henaran.am-ի զրուցակիցն է երգչուհի, երգահան, միջազգային մրցույթների դափնեկիր Մարիետա Բադալյանը: Տիկին Բադալյան, ինչի՞ց է, որ դրսում ձմեռ է, բայց շատ լուսավոր է … -Ես կարծում եմ մեզ մոտ` Հայաստանում, ձմեռը, ինչպես նաև մյուս եղանակները, միշտ էլ լուսավոր են եղել և այդպես էլ կլինի: Դա կախված չէ եղանակային պայմաններից կամ կլիմայից: Հայաստանը միշտ լուսավոր ու տաղանդավոր […]

Հայ փոքրիկներն ու Ամանորը /ֆոտոշարք/ /

Ինչպես նախորդ տարի, այս տարի էլ ներկայացնում ենք, թե ինչպես են հայ փոքրիկները դիմավորում ամանորը։ Ներկայացնում ենք չքնաղ փոքրիկների՝ Էլինայի, Ալենի, Ալլայի, Կատրինի, Գեւորգի, Նունեի եւ Անուշիկի ամանորյա գեղեցիկ լուսանկարները։

Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 1-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ,  հանրապետության գրեթե ամբողջ տարածքում տեղում է ձյուն: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: Առատ ձյան պատճառով դժվարանցանելի է Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը, իսկ Վարդենյաց լեռնանցքը բքի և ցածր տեսանելիության պատճառով երկկողմանի փակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են […]

Հույսը սկզբունքային լրագրողներն են

«2015 թվականն սկսվեց ընթացավ ու ավարտվեց հասարակության համար ցնցումներով ու տհաճ իրադարձություններով: Տարին սկսվեց ցավալի իրադարձությամբ՝ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությունը ցնցեց մեր ամբողջ հասարակությանը: Այնուհետև, փետրվարին տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները հիասթափության մեծ ալիք առաջացրեցին հասարակության մեջ: Հետո տեղի ունեցան Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները, և ապրիլի 24-ի նախաշեմին անհեթեթ հիմնավորումներով ձերբակալվեցին «Հիմնադիր խորհրդարան»-ի ներկայացուցիչերը: Դրանից հետո […]

Շամպայնի վաճառքի ռեկորդ է գրանցվել

Այս տարի շամպայնի համաշխարհային ռեկորդ է սահմանվել:  Խմիչքը, որ ամենաշատն է ասոցացվում Նոր Տարվա հետ, անցած տարի ռեկորդային վաճառք է ունեցել: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն: Ըստ պարբերականի՝ անցած տարում աշխարհում վաճառվել է 4.7 մլրդ եվրոյի շամպայն: Մասնագետների հավաստիացմամբ՝ սա 8-ամյա ռեկորդ է, ինչը գերազանցում է 2007 թ-ի նույն ժամանակահատվածի համար գրանցած ռեկորդը: Նշվում է […]

Կասկադյոր-Ձմեռ Պապի յուրահատուկ շնորհավորանքը երեխային /վիդեո/

ՌԴ Կիրով քաղաքում Ձմեռ Պապը օրիգինալ կերպով է շնորհավորել երեխայի Ամանորը։ Նա ներս է մտել 13-րդ հարկի պատուհանից՝ իջնելով տանիքից։ Ծնողներն իրենց գաղափարը իրագործելու համար ալպինիստի են հրավիրել։ Դիմացի շենքից նկարահանել են, թե ինչպես է Ձմեռ Պապը իջնում տանիքից, ապա ներս մտնում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի