08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Մինսկի խմբի վերջին գոնե 5 տարվա հայտարարությունները բացարձակ հարված են Ադրբեջանի քաղաքականությանը. Հ. Նաղդալյան

   Նախագահների յուրաքանչյուր հանդիպումից առաջ լարվածություն և սրում է նկատվում Ադրբեջանի կողմից: Այս անգամ այդ լարվածությունը ոչ միայն սահմաններում , այլև դիվանագիտական ճակատում է՝  Ադրբեջանը իր դժգոհությունն է հայտնել ԱՄՆ-ին Ուորլիքի և ԼՂՀ արտգործնախարարի հանդիպման առնչությամբ նոտա հղելով:   Մինչև ուր կհասնի Ադրբեջանի հիստերիան, զրուցեցինք ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ: -Ադրբեջանը ձև է անում, թե […]

Ի՞նչ միջոցառումներ կլինեն Երևանում Նոր Տարուն

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը մայրաքաղաքում ամանորյա տոնական միջոցառումների ծրագրի ու տոնական ձևավորման վերաբերյալ մանրամասներն է ներկայացրել լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Արամ Սուքիասյանը տեղեկացրել է, որ տոնական միջոցառումների մեկնարկը կտրվի դեկտեմբերի 21-ին` ժամը 20:00-ին,  Հանրապետության հրապարակում՝ գլխավոր տոնածառի լույսերի և մայրաքաղաքի արտաքին տոնական լուսավորության միացմամբ: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Երևանի քաղաքապետարանը Ամանորը […]

Սիրիան չեղարկել է Թուրքիայի հետ ունեցած ազատ վիզային ռեժիմը

Թուրքիայի քաղաքացիները այսուհետ Սիրիա կմեկնեն միայն վիզա ստանալուց հետո: Թուրքական «Cumhuriyet» թերթը, հղում անելով սիրիական «SANA» լրատվական գործակալությանը, նշում է, որ Սիրիայի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել,   ըստ որի` այսուհետ Սիրիայի և Թուրքիայի միջև չեղարկվում է ազատ վիզային ռեժիմը, որը գործում էր դեռևս 2009 թ.-ից, գրում է Ermenihaber.am-ը: Վերոնշյալ հայտարարության մեջ մասնավորապես նշված է […]

Ինչո՞ւ են ականի վրա կանգնել Բաղանիսի բնակիչները

«Փշալարն անցել են ու պայթել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի ղեկավար Երվանդ Եգանյանը: Համայնքի ղեկավարը նշեց, որ այս պահին հնարավոր չէ ասել, թե ինչո՞ւ են հարևան Բաղանիս գյուղի բնակիչները ոտք դրել արգելված տարածք: «Բոլորն էլ գիտեն դրա մասին, որ փշալարերից այն կողմ արկեր կան: Մարդիկ զարմացած են, բայց խուճապի մասին խոսք լինել […]

Ամանորի նախաշեմին գյուղատնտեսական տոնավաճառները կգործեն ամենօրյա ռեժիմով

Երևանի գյուղատնտեսական տոնավաճառներն Ամանորի նախաշեմին` դեկտեմբերի 19-ից մինչև դեկտեմբերի 29-ը, կգործեն ամենօրյա ռեժիմով: Այս մասին հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Տոնավաճառները կազմակերպվում են Կասյան փողոցի վերին հատվածում և Մաշտոցի պուրակին հարող տարածքում (Մալիբու սրճարանի հարևանությամբ): Տոնավաճառներին մասնակցում են հանրապետության տարբեր մարզերի գյուղացիական տնտեսություններ, որոնք սպառողներին ներկայացնում են բացառապես սեփական արտադրանքը: Տոնավաճառի […]

Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել ՊՆ-ում

ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել ՀՀ պաշտպանության նախարարությունում: Նախարարության վարչական համալիրում կայացած խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ վարչապետը, պաշտպանության և ֆինանսների նախարարները, այլ պաշտոնատար անձինք, ինչպես նաև պաշտպանության նախարարության ղեկավարությունը և Զինված ուժերի հրամանատարական կազմը: Այս մասին հայտնում են նախագահականից: Խորհրդակցության ժամանակ ամփոփվել են 2014-2015թթ. անցկացված Պաշտպանության ռազմավարական […]

Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին շարունակվում են երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2015 թ. դեկտեմբերի 21-ից գործարկվելու է Մ-5 Երեւան-Արմավիր-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Արաքս համայնքի վարչական տարածքով անցնող հատվածում տեղադրված արագաչափ սարքը, որտեղ երթեւեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել […]

Դու էլ մեր պես երկրապահ ես. Հրանուշ Հակոբյանը հուզվեց /վիդեո/

Դեկտեմբերի 18-ին Երկրապահ կամավորականների միությունում ստորագրվեց համագործակցության հուշագիր ԵԿՄ-ի և Սփյուռքի նախարարության միջև: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նախարարության ամենաբարձր ոսկյա հուշամեդալով պարգևատրեց ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին: Մանվել Գրիգորյանը հուշամեդալով պարգևատրեց Սփյուռքի նախարարին: Հրանուշ Հակոբյանը հուզվեց, երբ գեներալից ծաղիկներ ստացավ: «Արժանի ես, դու էլ մեր պես երկրապահ ես»,-ասաց գեներալը: Մանրամասները՝ տեսանյութում:

Կրեմլի գործակալը․ ինչու էր Սոբչակը Պուտինին ներկայացել այս տեսքով /ֆոտո/

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մեծ ասուլիսին ներկա էր նաեւ հայտնի հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը, ով սեւ-սպիտակ գծավոր հագուստով էր՝ «զեբրի» տեսքով։ Ասուլիսի ժամանակ հետաքրքիր զուգադիպություն տեղի ունեցավ։ Պուտինը ասուլիսի սկզբին, պատասխանելով երկրի տնտեսական վիճակի մասին հարցին,  անեկդոտ  պատմեց կյանքի սպիտակ եւ սեւ շերտերի մասին։ Շատերը շտապեցին այս անեկդոտն ու Սոբչակի հագուստը կապել իրար հետ։ «Սոբչակը Կրեմլի […]

Ավետիսյանների գործով դատական առաջին նիստն ավարտվեց. հայտնի է հաջորդ նիստի օրը

Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայում մեկնարկած դատվարությունն անցնում է թեժ մթնոլորտում: Տուժող կողմի իրավահաջորդների ներկայացուցիչները` փաստաբանները, անընդհատ միջնորդություններ են ներկայացնում դատարանին, ինչն էլ ներկաների և դատարանի անձնակազմին բորբոքվելու տեղիք է տալիս: Իրավապշտպան Արթուր Սաքունը, ով ևս Ավետիսյանների հարազատների ներկայացուցիչ է, դատարանում առարկություն ներկայացրեց, թե ինչո՞ւ պետք է դատարանում ներկա լինեն նաև ռուսական ռազմաբազայի ծառայակիցները, եթե դատարանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված