Այս անգամ նախագահի խոսքը գործ կդառնա, թե ոչ

Ինչպես արդեն հայտնել ենք , փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում հյուրընկալել էր օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչներին, ապա բավական կոշտ ելույթ էր ունեցել Սահմանադրության փոփոխությունների կենսագործման վերաբերյալ: Քննարկումները նախագահի ելույթի վերաբերյալ հանգստյան օրերին լրատվամիջոցների առաջնորդողներն էին : Ինչ ասվեց Սերժ Սարգսյանի ուղիղ խոսքում եւ ինչ կար տողատակերում, փորձագիտական դաշտը շարունակում է քննարկել:
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը Henaran.am-ի հետ զրույցում մասնավորապես նշեց. «Ես չգիտեմ՝ այս անգամ նախագահի խոսքը գործ կդառնա, թե ոչ, բայց շատ է եղել, որ չի դարձել: Ես, սովորավար, կողմնակից եմ այնպիսի փոփոխություններին, որոնց արդյունքում երիտասարդներն են ասպարեզ գալիս: Այս մասին արդեն վեց կամ յոթ տարի է, ինչ բարձրաձայնում եմ: Բայց մինչ օրս ռեալ փոփոխություններ չեն եղել: Իսկ թե այս ելույթից հետո կլինեն փոփոխություններ, թե ոչ… Աստված գիտի»:
Լուսանկարը` ֆոտոլուր-ի: