28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Հայերը պետք է պատրաստ լինեն գրագետ բիզնեսի /վիդեո/

Մոսկվայի իշխանությունների կողմից քաղաքում կրպակների ապամոնտաժման գործընթացնը կարող է տարածվել անեւ ՌԴ այլ քաղաքների վրա եւ այս քայլը միգրանտներին, այդ թվում` հայերին ճնշելու նպատակ չի հետապնդում:

Այս մասին այսօր հայտարարեց Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը, ով նաեւ նկատեց, որ դա ուղղված էր հարկային դաշտում աշխատող ռուսների իրավունքների պաշտպանությանը:

«Մոսկվայի դեպքերը նաև սանկցիաների հետևանք են` չնայած ներկայացվեց, որ Մոսկվա քաղաքը ուզում են բարեկարգել, մայթերը նեղացել էին այդ կրպաների պատճառով: Բայց կարծում եմ դա ստվեր, կոռուպցիա և այլ խնդիրներ էր առաջացնում: Այսօր, եթե Ռուսաստանում աշխատատեղերի խնդիր կա, առևտուրը իրենց քաղաքացիների շահերի պաշտպանության, հարկերի գանձման տեսանկյունից կարևոր է, ապա նման ստվերային տնտեսությունները խանգարում են»,­- ասաց  Գ. Մակարյանը:

Նշենք, որ ապամոնտաժված կրպակների հայ սեփականատերի մեծ մասն  այդքան էլ պատրաստ չի եղել այդ ամենին եւ մինչեւ վերջ հույս են ունեցել, որ կարող են իրենց առևտուրը շարունակել:

«Հայերը պետք է պատրաստ լինեն նման երևույթների: Պետք է բիզնեսը լինի գրագետ: Ցանկացած երկրում նման գործունեություն իրականացնելիս իմանան իրենց իրավունքներն ու օրենքները»,­- ասաց Մակարյանը՝ նկատելով, որ մոսկովյան կրպակների ապամոնտաժումը գործազրկության մեծ հոսք չի առաջացնի Հայաստանի քաղաքացիների շրջանում, ինչն էլ էականորեն չի անդրադառնա Հայաստանի տնտեսության վրա, քանի որ մեծաթիվ չեն եղել այդ տնտեսավարողները:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ