06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Zurich Chess Challenge. Լևոն Արոնյանը չորրորդն է

Շվեյցարիայում ավարտվեց շախմատային սուպերմրցաշար, որին մասնակցեց նաև Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Կայծակնային խաղի հինգ պարտիաներից Լևոնը հաղթեց միայն մեկում՝ սպիտակներով առավելության հասնելով  Իսպանիայի ներկայացուցիչ Ալեքսեյ Շիրովի նկատմամբ: Սևերով ոչ ոքի խաղաց հոլանդացի Անիշ Գիրիի հետ:

Մնացած պարտիաներում Հայ գրոսմայստերը կրեց երեք պարտություն՝ զիջելով հնդիկ Վիշվանաթան Անանդին, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկին և ամերիկացի Հիկարու Նակամուրային: Բլից պարտիաների միավորները գումարվեցին հինգ կիսադասական պարտիաների արդյունքներին: Վերջնական արդյունքում առաջին տեղը կիսեցին Նակամուրան ու Անանդը, որոնք 15 հնարավորից վաստակեցից 10.5-ական միավոր: Լրացուցիչ ցուցանիշներով հաղթող հռչակվեց Նակամուրան: 9.5 միավորով երրորդ տեղը գրավեց Կրամնիկը: Գիրին ու Արոնյանը 5.5-ական միավորով կիսեցին չորրորդ տեղը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ