26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Դեղերի մասին նոր օրենք. դեղերի կեղծ շուկան, բժիշկների հայերենը /վիդեո/

Հայաստանում օգտագործվող դեղերի 95%-ը ներմուծվում է արտերկրից եւ գործընթացը առավել խիստ է կանոնակարգվում, հայտարարել է  ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպված Կառավարության հեղինակած «Դեղերի մասին» և կից օրենքների նախագծերի մասին խորհրդարանական լսումների ժամանակ:

Հիշեցնենք, 2015-ի դեկտեմբերին Հայաստանի Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունը: Դեղերի շուկան արժանացավ պատգամավորների բուռն քննադատությանը: Երկրորդ ընթերցումից առաջ խնդիրը կրկին քննարկվում է: Քննադատություններն անխուսափելի են:

«Նուրոֆեն», «Ադվիլ», «Օմեգա 3», «Իմոդիում».  պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը թվարկում է այն դեղերը, որոնք բերվում է Եվրոպայից: Նա երեվանյան դեղատներին չի վստահում, քանի որ այստեղ վաճառվող «Օմեգա 3»-ի հոտից արդեն կարելի է եզրակացնել, թե ինչ խառնուրդ է այն: Հայաստանում մեկ այլ հայտնի երեվույթ էլ կա. պոլիկլինիկայի բժիշկն անպայման ուղղորդում է հիվանդին, թե որ դեղատնից է անհրաժեշտ տվյալ դեղը ձեռք բերել: Այս երեւույթը բացառելու նպատակով առաջարկվում է դեղերը վաճառել դեղատոմսով, սակայն Արա Բաբլոյանը կտրականապես դեմ է դրան:

Նիկոլ Փաշինյանին հետաքրքրում է դեղերի ներդիր թերթիկները, կամ բժշկի ախտորոշման թերթը` ինչու է ոչ մայրենի լեզվով: Փաշինյանն առաջարկում է բժիշկներին սովորել հայերեն:

Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը խոստանում է. դեղերի մասին օրենքի ընդունմամբ կարգավորվելու է գնային քաղաքականությունը եվ այսուհետ խիստ պատիժ է սահմանված կեղծ դեղորայք ներկրողների համար:

Պատգամավորները վստահ են` նախագծի ընդունումից հետո դեղերը թանկանալու են:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ