03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՆԱՅԻՐ ՇՈՒՐՋԴ

Ազատամարտիկ-տաքսիստ-բանաստեղծի ցնցող պատմությունը/տեսանյութ

«13 տարեկանից ազատամարտիկ եմ  եղել: Ընկերոջս հետ ամենասկզբում տնից փախա, որ Ղարաբաղ գնամ, բայց բռնեցին հետ բերեցին: Հետո ստացվեց, որ նորից փախա ու միացա մեր Ջերմուկի Համոյի ջոկատին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց ծնունդով Ջերմուկից Արմեն Մարգարյանը: Ապրիլյան պատերազմի օրերին Մարգարյանը առաջնագիծ է գնացել «Հայդուկ» ջոկատի հետ ու անդամագրվել հենց այս ջոկատին: Արմեն Մարգարյանը ընդգծում է՝ […]

Հրազդանում 11-ամյա երեխա է մահացել․ ծնողները բժշկին են մեղադրում․ Shamshyan.com

Այս տարվա փետրվարի 7-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բժշկական կենտրոնից «Արաբկիր» ԲԿ տեղափոխված և այնտեղ մահացած 11-ամյա Գեղեցիկ Սոնջյանի ընտանիքի անդամները չեն կարողանում համակերպվել այն դաժան մտքի հետ, որ բժշկուհու սխալ բուժման պատճառով իրենց երեխան մահացել է, գրում է Shamshyan.com-ը։ SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում երեխայի տատիկը և մայրիկը, մասնավորապես, ասում էին. «Հունվարի 11-ին երեխան իրեն […]

Հաց բերողը այլևս հիվանդանոցում չէ

 «Սասնա ծռեր»-ին հաց հասցրած Արթուր Սարգսյանը՝ Հաց բերողը, երկու օր առաջ հիվանդանոցից դուրս է գրվել։  Այս մասին  Henaran.am –ը տեղեկացավ «Արմենիա» բժշկական կենտրոնից : «Դա եղել է նրա ցանկությամբ, վիճակը գրեթե բացվարար էր ու նա նշել է, որ իրեն լավ է զգում»,-հայտնեց մեր զրուցակիցը: Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը ՊՊԾ գնդի գրավման ժամանակ հաց էր հասցրել […]

«Էրեխես մնացել էր անատոմիկում, չէի կարում տուն տանեմ … » /տեսանյութ/

Սամվել Միքայելյանը առողջությունը կորցրեց պատերազմի դաշտում: Ազատամարտիկը տուն եկավ հաղթանակած՝ եկավ զավակների ապագան կերտելու… ու մնաց փողոցում: Սամվելի կինը՝ Գյուլիզար Հովակիմյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ օրեր առաջ կորցրել է 25 ամյա որդուն: «11 տարի պայքարում եմ, խնդրում եմ պետությանը, որ գոնե բնակարանի հարց լուծվի: Հոգեկան հիվանդ է ու իրա երեսից կորցրի 25 տարեկան որդուս: […]

Արծվիկը «Եվրատեսիլ-2017»-ին կներկայանա ”Fly with me” երգով

Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի կողմից ընտրվել է այն երգը, որով Հայաստանն այս տարի կմասնակցի «Եվրատեսիլ-2017»-ին եւ կներկայանա եվրատեսիլյան երկրպագուներին եւ եվրոպաբնակ հանդիսականին: Մրցութային երգը կկրի ”Fly with me” խորագիրը: Ընտրության համար ստացվել էին շուրջ 300 երգ՝ աշխարհի ամենատարբեր անկյուններից: Վերջնական որոշման արդյունքում ընտրվել է այն երգը, որը լավագույնս էր համապատասխանում մրցույթի այս տարվա կարգախոսին եւ […]

Ինչո՞ւ է ինքնասպան եղել 41 ամյա կինը.մանրամասներ

Երեւանում մարտի 7-ին, նախնական տվյալներով, շենքի 4-րդ հարկից նետվելու միջոցով ինքնասպանություն գործած կինը բազմաթիվ պարտքեր է ունեցել: Henaran.am-ի տեղեկություններով ինքնասպանություն գործած կինը ամուսնացած չի եղել ու ապրել է մենակ: Որոշ ժամանակ նա բնակարանը վարձով է տվել և ապրել այլ վայրում: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ժամը 19:00-ի սահմանում Երեւանի «1-03 շտապօգնության կենտրոն» ենթակայանից ոստիկանության Երեւան քաղաքի […]

Երեւանում 41-ամյա կինը նամակ է թողել ու ցած նետվել պատուհանից

Երեկ՝ մարտի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ժամը 19։00-ի սահմաններում Երևանի «1-03 շտապօգնության կենտրոն» ենթակայանից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ կանչով մեկնել են Արաբկիր վարչական շրջանի Հ. Քոչարի փողոցի թիվ 13/1 շենք, որտեղ բակում հայտնաբերել են կնոջ դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, […]

Ծնողները չեն ուզում հավատալ

Ծնողները չեն ուզում հավատալ, որ երեխան ողջ կյանքի ընթացքում պետք է բուժում ստանա Ստեփանավանում բնակվող Համբարյանների ընտանիքը օգնության կարիք ունի: Բանն այն է, որ 4-ամյա Ալեքսանդր Համբարյանի մոտ երկարատև բժշկական հետազոտություններից հետո ախտորոշվել է մակերիկամների կեղևի բնածին դիսֆունկցիա: Ալեքսադրի ծնողները երեխայի հիվանդության մասին միայն 2.5 տարի անց են իմացել, երբ բոլորովին այլ խնդրով փոքրիկին հիվանդանոց […]

Ի՞նչ փոփոխություններ գրանցվեցին Փամբակում բնակվող Հարությունյանների ընտանիքում /տեսանյութ/

Սեդա Մատինյանը վերջին ամիսներին ստանձնել է տասնամյա թոռան՝ Մոնիկա Հարությունյանի խնամքը: Մոնիկան Վանաձորի թիվ 1 հատուկ օժանդակ դպրոցի երրորդ դասարանում է սովորում: Մտավոր խնդիրներից բացի՝ աղջկա մոտ վերջին շրջանում նաև թոքերի հետ կապված խնդիրներ են ի հայտ եկել: Տիկին Սեդան բարձր ջերմության պատճառով թոռանն իր տուն է բերել և սկսել նրա խնամքով անձամբ զբաղվել: Ասում […]

Ոչ միայն դեղամիջոցների, այլև սննդի ու հագուստի կարիք ունեն /տեսանյութ/

Ռուզաննա Ղազարյանը Լոռու մարզի Ձորագետ համայնքից է, երկար տարիներ խնամում էր շաքարային դիաբետով հիվանդ մորն ու շագանակագեղձի բորբոքումով հիվանդ հորը: Առողջական խնդիրների ու հիվանդ ծնողներին խնամելու համար Ռուզաննան ամիսներ առաջ թողել է աշխատանքը: Ապրում էին միայն ծնողների թոշակով, ինչը նույնիսկ անհրաժեշտ դեղամիջոցները ձեռքբերելուն չէր բավարարում: Ռուզաննայի հայրը վերջերս է մահացել: Սոցիալական աջակցության խնդրանքով ընտանիքը դիմել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի