20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՆԱՅԻՐ ՇՈՒՐՋԴ

23-ամյա տղան ընկել է 4-րդ հարկից. վիճակը ծանր է

1994 թվականին ծնված Հ.Ս.-ն, ըստ շտապօգնության բժշկի  վայր է ընկել Երևանի Խորենացի փողոցի 15-րդ հասցեի 4-րդ հարկից: Ոստիկանությունից Henaran.am-ին  հայտնեցին, որ վերջինս ի վիճակի չի եղել բացատրություն տալու, դեպքի առթիվ կատարվում է քննություն: Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից էլ  փոխանցեցին, որ  Հ.Ս.-ի վիճակը ծանր է: Վերջինս ողնաշարի, գանգուղեղային միջին և ողնուղեղի վնասվածք է ստացել:

9 աշխատակից ազատվել է աշխատանքից. Սոցապնախարարություն

Բժշկասոցիալական փորձաքննության համակարգում իրականացվող բարեփոխումների շրջանակներում աշխատանքից ազատվել են գործակալության տարածքային բաժինների 9 աշխատակից: Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։ Ազատվածների թվում երեքը բժշկասոցիալական փորձաքննության տարածքային հանձնաժողովների նախագահներ են, մյուսները՝ բժիշկ-փորձագետներ, բուժվիճակագիրներ: Նշվում է, որ 2017թ. հունվարի 23-ից վերսկսվել են բժշկասոցիալական փորձաքննության հանձաժողովների ժամանակավորապես կասեցված աշխատանքները` դրանց […]

Խորենացիում ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրած երիտասարդները ազատազրկվեցին

Ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու եւ զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ մեղադրվող Արսեն Մկրտումյանը, Գագիկ Միքայելյանը եւ Սոսո Մարգարյանը դատապարտվեցին երեք տարվա ազատազրկման: Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը այսօր նման որոշում կայացրեց: Նշենք, որ  դատախազը  3 ամբաստանյալների համար պահանջել էր՝ 3 տարվա ազատազրկում: Հիշեցնենք, որ ամբաստանյալներն ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքներն […]

Ճապոնական երգերը աշխարհով կտարածվեն «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի կատարմամբ /տեսանյութ/

«Հայաստանի փոքրիկ  երգիչներ» երգչախումբը առաջարկ է ստացել ճապոնական հայտնի «JVC  Kenwood Victor Entertainment Corporation կազմակերպությունից՝ ձայնագրել ճապոնական երգերի խտասալիկ: «Այդ երգերը Ճապոնյաում հիթեր են և կատարվել են իրենց գերաստղերի կողմից: Մեր երեխաները այն կկատարեն և նաև տեսաֆիլմ կնկարահանվի»,-այսօր՝ փետրվարի 1-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Հայ Փոքրիկ Երգիչներ» միջազգային ասոցիացիայի նախագահ Տիգրան Հեքեքյանը: […]

Հռչակավոր տենորը ցնցեց «Եղնիկներ» զորամասը /տեսանյութ/

Ղարաբաղի «Եղնիկներ» կոչվող զորամասը ռազմավարական նշանակության դիրքեր է պահպանում: Զորամասը շատ հեռու է բնակավայրերից, ասես  անտառի սրտում բաբախող սիրտ լինի: Օրերս մի խումբ ազատամարտիկներ զորամասում էին և հանդիպում ունեցան զինվորների հետ: Ազատամարտիկներին էր միացել նաև լիբանանահայ, աշխարհում հայտնի տենոր Գևորգ Հաճեանը: Գևորգ Հաճեանը ողջունեց զինվորներին և ի պատիվ նրանց մի երգ հնչեցրեց: Զինվորները հուզվել էին . […]

«Մեր մարտական ոգին չեն կարողանա կոտրել»

«Գյուղում լավ ձյուն է եկել, ապրում ենք մեր հունով: Երեք օր է, կրակոցներ չեն հնչել: Խաղաղություն է տիրում», – Henaran.am-ի հետ զրույցում պատմեց Տավուշի մարզի Չինարի համայնքի ղեկավարը՝ Սամվել Սաղոյանը պատասխանելով հարցին` արդյոք վերջին օրերին ղարաբաղաադրբեջանական սահմանագծի լարվածությունը տարածվում է հայ-ադրբեջանական սահմանների վրա: Վերջինս ընդգծեց՝ գյուղացիների մոտ ընկճվածություն չկա: «Ինչ ուզում են՝ անեն, մեր մարտական ոգին […]

Ես իմ արյունը և կյանքը կտամ հանուն հայրենիքի. Շանթը ցնցվել էր անակնկալից /տեսանյութ/

«Ես չէի մտածում, որ իմ ծնունդի օրը կարա սենց բան կատարվի: Ես ուղղակի իմ հարազատ բատալյոնից իջել էի ու խուճապի մեջ էի , մի տեսակ անելանելի իրավիճակում հայտնվեցի: Հանկարծ երևացիք Դուք և իմ ընտանիքը: Սա իմ համար այնպիսի բան է, որ ուժ է տալիս ինձ ծառայել: Ես իմ արյունը և կյանքը կտամ հանուն հայրենիքի»,-այսպես իր […]

Այստեղ զոհվեց Պետոն. պայթած վիլիսից դեռ մասեր կան /տեսանյութ/

Հրամանատար Պետոն՝ Պետրոս Ղևոնդյանը այսօր կդառնար 53 տարեկան, բայց ընկերների համար նա միշտ կմնա 30 տարեկան: «Միշտ  հիշում ենք իրեն, ինքը մի տեսակ ուրիշ էր: Ուրիշ կերպ էր ապրում ու մտածում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախյան ազատամարտի հերոս հրամանատար Պետրոս Ղևոնդյանի մարտական ընկերը՝ Ֆելիքս Երիցյանը: «Այստեղ զոհվեց մեր Պետոն, ու պայթած վիլիսից դեռ մասեր կան […]

«Մարդասպաններ»` քաղաքի կենտրոնում /ֆոտոշարք/

Այն, որ սառցե լեզվակների պոկվելու եւ ընկնելու հետեւանքով աշխարհում բազմաթիվ մահեր են գրանցվում, փաստ է։ Ու այս պարագայում անհասկանալի է, թե ինչու են պատկան մարմինները թույլ տալիս, որ դրանք մնան շենքերի տանիքներին ու դառնան «պոտենցիալ մարդասպաններ», պարզապես անհասկանալի է։ Այս սառցե լեզվակները Հանրապետության փողոցի մի շարք շենքերի վրա էին։ Լեզվակները կախված էին անմիջապես մայթի վրա […]

«Դե ապրեք, տղերք ջան, լավ եք անում, շարունակեք էդ ոգով»

Հերթական աչքալուսանքը «Փարքինգ Սիթի» կոչեցյալներից՝ 5000 դրամանոց։ Մեքենան կայանել եմ հին Դետսկի Միռի մոտ, էն, որ նախորդ դարից չի գործում, ու հայտնի չի, թե էկող դարերից որում կգործի: Կայանել եմ թեք, ուրիշ մեքենաներ էլ կան թեք կայանած, մենք հայ ենք, իրար խանգարել չենք սիրում, իրար մասին ենք մտածում, տվյալ հատվածում թեք կայանում ես ինքնաբերաբար՝ տեղ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի