26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Դե ապրեք, տղերք ջան, լավ եք անում, շարունակեք էդ ոգով»

Հերթական աչքալուսանքը «Փարքինգ Սիթի» կոչեցյալներից՝ 5000 դրամանոց։ Մեքենան կայանել եմ հին Դետսկի Միռի մոտ, էն, որ նախորդ դարից չի գործում, ու հայտնի չի, թե էկող դարերից որում կգործի: Կայանել եմ թեք, ուրիշ մեքենաներ էլ կան թեք կայանած, մենք հայ ենք, իրար խանգարել չենք սիրում, իրար մասին ենք մտածում, տվյալ հատվածում թեք կայանում ես ինքնաբերաբար՝ տեղ խնայելով ուրիշների համար, ուրիշ համաքաղաքացիների համար: Որ նրանք էլ կայանեն, հայ ենք, վերջիվերջո, մի բուռ:
Բայց պարզվում ա, որ էդ բռի մեջ անգամ ամեն հայ հայ չի։ Կողքիս կանգնած ա պարկովչիկ մակնիշի մի համաքաղաքացի, ձեն չի հանում, նայում ա պոլերին: Ինքը սովոր ա դրամ վերցնել, ինքը վերցնող ա ծնվել: Իսկ տալու գործում չկա, նույնիսկ անվճար խորհուրդ չի տա. հոգին վաղուց վաճառել ա, բիրիքով: Հետո կողքովս, ինձ քսվելով անցնում ա ոստիկանական մեքենան: Ու երկու կերած-խմած ոստիկանները նույնպես ձեն չեն հանում, սպասում են սխալ կայանեմ, որ տուգանք գա:
Դե ապրեք, տղերք ջան, լավ եք անում, շարունակեք էդ ոգով: Ուղղակի առավոտյան տնից դուրս գալիս ձեր երեխեքին պաչելիս (եթե դեռ էրեսատեղ ունեք պաչելու) անկեղծորեն խոստովանեք՝ պապան գնում ա գործի, որ ուրիշ պապաների գլխին սարքի: Պապան սարքող ա: Ու դուք էլ, որ մեծանաք, սարքողներ եք դառնալու: Շինարար, չէ, շինական չէ, ինչպես հայ ժողովուրդը դարեդար: Այլ՝ ՍԱՐՔՈՂ: Բարի սարքավորում ձեզ, ախպերներ, եթե գտնում եք, որ հալալ ա, ուրեմն՝ թող հալալ լինի ձեզ:

Քրիստ Մանարյանի ֆեյսբուքյան գրառումը

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ