Երեւանում 41-ամյա կինը նամակ է թողել ու ցած նետվել պատուհանից
Երեկ՝ մարտի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ժամը 19։00-ի սահմաններում Երևանի «1-03 շտապօգնության կենտրոն» ենթակայանից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ կանչով մեկնել են Արաբկիր վարչական շրջանի Հ. Քոչարի փողոցի թիվ 13/1 շենք, որտեղ բակում հայտնաբերել են կնոջ դի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հանդիսանում էր նույն շենքի բնակչուհի՝ 41-ամյա Վ. Ս.-ն, ով ինքնասպանություն գործելու նպատակով թիվ 13/1 կիսակառույց շենքի 4-րդ հարկից ցած է նետվել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հայտնաբերվել է երկտող՝ ուղղված հարազատներին, քրոջ երեխաներին, որտեղ գրված է, որ իր քայլի մեջ ոչ ոքի չմեղադրեն, ինքը սիրում է բոլորին և այլն։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում