25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հաց բերողը այլևս հիվանդանոցում չէ

 «Սասնա ծռեր»-ին հաց հասցրած Արթուր Սարգսյանը՝ Հաց բերողը, երկու օր առաջ հիվանդանոցից դուրս է գրվել։ 

Այս մասին  Henaran.am –ը տեղեկացավ «Արմենիա» բժշկական կենտրոնից :

«Դա եղել է նրա ցանկությամբ, վիճակը գրեթե բացվարար էր ու նա նշել է, որ իրեն լավ է զգում»,-հայտնեց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը ՊՊԾ գնդի գրավման ժամանակ հաց էր հասցրել խմբավորման անդամներին։ Նա մեղադրվում է խմբավորման անդամներին աջակցելու մեջ։ Արթուրն ունի կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններ, որի համար ազատ էր արձակվել դեկտեմբերի 31-ին, սակայն ազատությունը երկար չտևեց, նրան փետրվարի սկզբին երկորրդ անգամ կալանավորեցին, որի պատճառով նա հացադուլ էր հայտարարել։

 27 պատգամավորներ գլխավոր դատախազություն միջնորդություն ներկայացրին՝ Հաց բերողին բաց թողնելու առնչությամբ, ինչպես նաև 6 պատգամավորներ 500 հազարական դրամ վճարեցին, որպես գրավ:

 Դատախազությունը բավարարեց նրանց միջնորդությունը, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից նրան տեղափոխեցին «Արմենիա» ԲԿ։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ