01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԴԵՊՔԵՐ

Ցանկացել է Ջեք Նիքոլսոնի միջոցով գողություն անել

Բրազիլիայում ձերբակալել են մի տղամարդու, որը փորձել է բանկային հաշիվ բացել` ֆինանսկան հաստատության աշխատակցին ներկայացնելով հոլիվուդյան աստղ Ջեք Նիքոլսոնի նկարով կեղծ փաստաթուղթ: Երբ աշխատակիցները նայել են փաստաթղթի նկարին, նրանք անմիջապես ճանաչել են օսկարակիր դերասանին եւ ոստիկանություն են կանչել: Ինչպես հայտնել են իրավապահ մարմինները, ձերբակալվածը որեւէ արտաքին նմանություն չունի դերասանի հետ: Ոստիկանությունը 41-ամյա տղամարդու մոտ, բացի […]

Ջասթին Բիբերը գիրք է հրատարակել /վիդեո/

17-ամյա երգիչ Ջասթին Բիբերը գիրք է գրել` “Առաջին քայլը դեպի հավերժություն. իմ պատմությունը” վերնագրով, որը վաճառվել է մեկ միլիոն օրինակով: Այժմ աստղը երազում է թողարկել իր 2-րդ ստեղծագործությունը, որում կներկայացվի լուսանկարների հավաքածու` “Ջասթին Բիբեր. ամեն ինչ դեռ նոր է սկսվում “վերնագրով: Այն վաճառքի կհանվի սեպտեմբերին: Գիրքը կներառի երիտասարդ երգչի էքսկլյուզիվ լուսանկարների շարքը` “Երբեք մի ասա […]

Ֆեմինիստուհիները մերկացել են “Վերսաչեի” հերթական հավաքածուի ցուցադրության ժամանակ /ֆոտո/

“FEMEN” շարժման մասնակիցները Միլանում` “Վերսաչեի” հերթական հավաքածուի ցուցադրության ժամանակ, բողոքի ակցիա են կազմակերպել` ընդդեմ անորեկսիայի: Երեք կիսամերկ աղջիկներ ձեռքներին պաստառներ են ունեցել, որոնց վրա գրված է եղել` “Մոդան ֆաշիզմ է”, “Ոչ անորեկսիային” և այլն: Աղջիկները մերկացել են, ցուցադրել իրենց մարմինները եւ պահանջել մոդելների հետ չվարվել ապրանքի նման: Սակայն նրանց չի հաջողվել “հարամ անել” Վերսաչեի ցուցադրությունը: […]

Քեյթ Մոսն ամբողջովին մերկացել է /ֆոտո/

Սուպերմոդելը կրկին ուրախացրել է իր երկրպագուներին իր մերկ մարմնով: Քեյթ Մոսը մերկացել  է մոդայիկ ամսագրերից մեկի` “Vogue”-ի  համար: Քանի որ Քեյթ Մոսը զերծ է նախապաշարմունքներից, նա առանց որեւէ խնդրի միանգամից հանել է ողջ հագուստը: Չնայած, նրա իդեալական կառուցվածը մոդելին թույլ է տալիս անել դա:

Ուիթնի Հյուսթոնին հսկում է թիկնապահը

Հյուսթոնի թիկնապահը միշտ հսկում է երգչուհու գերեզմանի մոտ: Հանգուցյալ Հյուսթոնի համար թիկնապահ վարձել են նրա հարազատները, քանի որ երգչուհուն թաղել են 500 հազար դոլար արժողությամբ զարդեղենով: Այն մասին, որ լեգենդար երգչուհին թաղվել է թանկարժեք զարդերով, ոչ ոք չէր իմանա, եթե նրա վերջին լուսանկարները չհայտնվեին ինտերնետում: Ի դեպ, հարազատները մինչ օրս չեն էլ կռահում, թե ով […]

Մերիլին Մոնրոն կդառնա Կաննի կինոփառատոնի խորհրդանիշը

Լեգենդար Մերիլին Մոնրոն կդառնա Կաննի 65-րդ կինոփառատոնի խորհրդանիշը: Այդ մասին տեղեկացնում է կինոփառատոնի պաշտոնական կայքը: 2012-ի օգոստոսին կլրանա Մոնրոյի մահվան 50-րդ տարելիցը: Դերասանուհին մահացել է 1962-ի օգոստոսի 5-ին Լոս Անջելեսում` 36 տարեկանում: “Մահվանից 50 տարի անց էլ Մերիլինը մնացել է կինեմատոգրաֆիայի գլխավոր դեմքերից մեկը: Նրա գեղեցկությունը, առեղծվածային կերպարը եւ գայթակղելու հմտությունները այսօր էլ շարունակում են […]

Ո՞ր քաղաքում են բնակվում աշխարհի ամենահմայիչ տղամարդիկ

Կազմվել է այն քաղաքների ցանկը, որտեղ բնակվում են աշխարհի ամենահմայիչ տղամարդիկ: Ցանկը կազմել է “Travelers Digest” պորտալը, որն զբաղվում է զբոսաշրջության ոլորտի նորություններով: Առաջին տեղն են զբաղեցրել շվեդական մայրաքաղաք Ստոկհոլմում  բնակվող տղամարդիկ: Ցանկի հեղինակները ասում են, որ շվեդներին սխալմամբ սովորաբար համարում են սառը եւ մենակությունը գերադասող: Իրականում, նրանք շատ լավ են իրենց դրսեւորում հասարակության մեջ […]

Ժիրինովսկին Պուգաչովային պոռնիկ է անվանել /վիդեո/

ՌԴ նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում կայացած “Մենամարտ” հաղորդման ժամանակ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադմիրի Ժիրինովսկին հեռուստաեթերով վիրավորել է երգչուհի Ալլա Պուգաչովային` համեմատելով նրան պոռնիկի հետ: Պուգաչովան հաղորդմանը մասնակցել է որպես նախագահի թեկնածու Միխայիլ Պրոխորովի վստահված անձ: Վերջինիս հետ էլ պետք է երկխոսություն վարեր Ժիրինովսկին, սակայն երբ Պուգաչովան հարցնում է` արդյոք նախագահ դառնալու դեպքում էլ նա իրեն […]

“Պուտինն ամեն ինչ կարող է”. Նոր մուլտհոլովակը YouTube-ում դիտել է ավելի քան միլիոն մարդ /վիդեո/

Համացանցում տարածվել է Վլադիմիր Պուտինի մասին նոր հոլովակ: “Պուտինն ամեն ինչ կարող է” մուլտֆիլմում նախագահի թեկնածուն գրավում է տիեզերքը եւ օվկիանոսները: Նախընտրական քարոզարշավների կազմակերպիչները շարունակում են օգտատերերին տրամադրել նախագահի թեկնածուների մասին տարբեր հոլովակներ: Նախորդ շաբաթ համացանցում արդեն տարածվել էր վարչապետ Պուտինի մասին մեկ այլ մուլտֆիլմ, որն արդեն ցանցում “կնքել” են “Արգելված մուլտ Պուտինի մասին” վերնագրով: […]

Ռիհաննան կխաղա հանգուցյալ Հյուսթոնի դերը

Շատ շուտով կսկսվեն լեգենդար երգչուհու մասին ֆիլմի նկարահանումները: Թեև Հյուսթոնի մահվանից շատ ժամանակ չի անցել, բայց Հոլիվուդն արդեն աստղի մասին ֆիլմ է պլանավորում նկարահանել: Խոսակցություններ կան, որ Հյուսթոնին Ռիհաննան է մարմնավորելու: Ֆիլմով կզբաղվի հանրահայտ պրոդյուսեր Կլայվ Դևիսը` Հյուսթոնի մտերիմ ընկերը, ով միշտ աշխատել է երգչուհու հետ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի