04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Գովազդ` սեփական դեմքին

Գերմանիայի բնակիչ Ուվե Տրյոշելը վաճառքի է հանել սեփական  դեմքը` որպես գովազդային տարածք:

Ուվեն դեմքը բաժանել մի քանի մասի, որտեղ պոտենցիալ գովազդատուները կարող են տեղադրել իրենց գովազդային պաստառները: Այսպես, ճակատին արված դաջվածքը գովազդատուի վրա կարժենա 50 հազար եվրո, այտերից մեկի վրա` 20 հազար, կզակին` 5 հազար: Եթե ինչ-որ ընկերություն ցանկանա գնել Ուվեի ողջ դեմքը, ստիպված կլինի վճարել 100 հազար եվրո: Գերմանացու խոսքով` իրեն չի հետաքրքրում` դեմքի որ մասը կօգտագործեն գովազդատուները:

Տրյոշելն այս քայլին է գնացել կենդանիների հանդեպ իր մեծ սիրուց դրդված: Նա միշտ ցանկացել է թանգարան կառուցել կենդանիների համար, սակայն հնարավորություն չի ունեցել: Նա մտադիր է այս տարօրինակ ակցիայից ստացված գումարով իրագործել իր երազանքը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ