28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

“…գոհ եղիր, որ չես հաչում”. նոր անեկդոտ Օբամայի մասին

ԱՄՆ-ի Մոնտանա նահանգի շրջանային դատարանի դատավոր Ռիչարդ Սեբուլը դատական գործ է հարուցել ինքն իր դեմ` Բարաք Օբամայի մասին իր կողմից արված կատակի համար: Դատավորն այն համարել է ռասիստական:

Նրա էլեկտրոնային նամակը, որում նախագահին վիրավորող անեկդոտ է եղել, պատահաբար հայտնվել է մամուլում, որից հետո դատավորն ստիպված է եղել ներողություն խնդրել: Եւս մեկ բողոք նրա հասցեին ներկայացրել է “Common Cause” ոչ կուսակցական կազմակերպությունը` դատական էթիկան խախտելու համար, իսկ Մոնտանայի մի խումբ իրավապաշտպաններ ստորագրություններ են հավաքում նրա պաշտոնաթողման համար:

“Մայրիկի հիշողությունները” թեմայով էլեկտրոնային նամակում, որը Սեբուլն ուղարկել է իր 6 մտերիմ ընկերներին, հետեւյալ անեկդոտն է եղել. տղան հարցնում է մորը. “Մայրիկ, ինչու՞ եմ ես սեւամորթ, իսկ դու` սպիտակ”: Մայրը պատասխանում է. ” Նույնիսկ մի հարցրու, Բարաք: Դատելով այն ամենից, ինչ ես հիշում եմ այն երեկույթից, գոհ եղիր, որ դու չես հաչում”:

Դատավորը հայտարարել է, որ հասկանում է անեկդոտի ռասիստական ենթատեքստը, սակայն ինքը ռասիստ չէ: Նա նաեւ նախագահ Օբամային եւ նրա ընտանիքին է պաշտոնական ներողություն ուղարկել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ