05 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Թոշակառու խաղամոլները հիշողության կորստի պատճառով մոռացել են իրենց “մոլուցքի” մասին

Կիպրոսի գլխավոր դատախազը հրաման է արձակել ծանուցագրեր ուղարկել թոշակառու կանանց խմբին, որոնց կալանքի են ենթարկել ազարտային խաղեր խաղալու համար:

Կանանց կալանավորել են 2009-ի ոստիկանական գործողության ժամանակ: Ոստիկանության հայտնվելու պահին էլ տատիկների խումբը թղթախաղով է զբաղված եղել: Բոլոր կանայք կալանավորվել են եւ սպասում էին իրենց ուղղված մեղադրանքներին: Այս ընթացքում խաղամոլ տատիկներից 2-ը մահացել են, իսկ 2-ն էլ կորցրել են հիշողությունը եւ չեն հիշում, որ մասնակցել են “թղթախաղային երեկոներին”:

Տարեց կանանց խմբում շուրջ 40 կին է եղել` 70-98 տարեկան: Ազարտային խաղեր խաղալու համար նրանց սպառնում է 750 եվրո տուգանք կամ 6 ամսվա ազատազրկում:

Ազարտային խաղերը Կիպրոսում արգելված են: Դրանց սիրահարները սովորաբար մեկնում են Հյուսիսիային Կիպրոս, որտեղ բազմաթիվ խաղատներ կան:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ