16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Պրոֆեսորն առաջարկել է տուգանք սահմանել սեռական հարաբերությունների համար

Մինչ Ուկրաինայում մտածում են երեխա չունենալու համար տուգանք սահմանել, ԱՄՆ-ում քննարկում են սեռական հարաբերությունների համար տուգանք սահմանելու հարցը:

Նման տուգանք առաջարկել է սահմանել Յելի համալսարանի պրոֆեսոր Ստեֆան Կարտերը: Նա առաջարկում է յուրաքանչյուր սեռական հարաբերությունը “գնահատել” խորհրդանշական 2 դոլար:

Գիտնականի այս մտահղացումը բուռն արձագանք է գտել եւ նույնիսկ ծիծաղի առիթ է տվել: Միամիտ պրոֆեսորը անկեղծորեն մտածում է, որ գիտակից ամերիկացիներն իրոք յուրաքանչյուր սեռական ակտի համար պետք է հաշվետու լինեն կառավարությանը:

Ըստ Կարտերի  հաշվարկների` այդ կերպ պետական բյուջեն տարեկան կավելանա 10 մլրդ դոլարով: Պրոֆեսորը նման թիվ է ստացել մի շարք սոցհարցումների արդյունքում, որոնցից պարզվել է, որ ԱՄՆ-ում բնակվում է շուրջ 200 մլն սեքսուալ ակտիվ մարդ, որոնք միջինում ամսական 2 անգամ զբաղվում են սեքսով:

 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ