12 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

ԴԵՊՔԵՐ

Զուրաբյանն արձանագրել է իր եւ ՀԱԿ-ի մոտալուտ վախճանը. Շարմազանով

Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր հակադարձել է ՀԱԿ-ի համակարգող, դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հայտարարություններին: Զուրաբյանը “Ազատություն” ռադիոկայանին ասել էր, թե 2013-ին նախագահի պաշտոնում վերընտրվելու դեպքում, Սերժ Սարգսյանն ամեն ինչ անելու է Գագիկ Ծառուկյանին եւ Ռոբերտ Քոչարյանին քաղաքական դաշտից հեռացնելու համար: Ընդդիմադիր գործիչը նաեւ ասել էր, […]

Կոսմետիկայի գովազդները կե՞ղծ են /ֆոտո/

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ կոսմետիկ միջոցների գովազդներում լայն կիրառություն ունի գրաֆիկան: Այն հատկապես զգացվում է թարթիչների համար նախատեսված սեւաներկի գովազդներում, որոնք երբեք առանց ռետուշի օգնության չեն նկարահանվում: Սեւաներկի բոլոր արտադրողները` առանց բացառության եւ առանց ամաչելու` մոդելների թարթիչները երկարեցնում են ոչ թե կյանքում, այլ  այսպես ասած` “կերպարի մեջ”: Սակայն դրա համար “պատասխան կտա” միայն […]

‘Ֆուտբոլի արքան’ նշում է իր 72-ամյակը

Այսօր` հոկտեմբերի 23-ին, աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, ‘ֆուտբոլի արքա’ Պելեն նշում է իր 72-ամյակը: Էդսոն Արանտես Դու Նասիմենտու, ով հայտնի է որպես Պելե (պորտուգալերեն՝ Pelé), բրազիլացի ֆուտբոլիստ է, կենտրոնական հարձակվող, ում կոչել են ‘ֆուտբոլի արքա’։ Նա հանդես է եկել ‘Բաուրուում’ (1950-55), ‘Սանթոսում’ (1956-74) և Նյու Յորքի ‘Կոսմոսում’ (1975-77)։ Բրազիլիայի ազգային հավաքականում անցկացրել է 93 խաղ, խփել 77 գոլ։ Աշխարհի եռակի չեմպիոն է (1958, […]

Ձեր քիթը կպատմի, թե ինչպիսին եք դուք

Ֆեյսբուքյան օգտատեր Վիգեն Զարգարյանը իր գրառման միջոցով ներկայացրել է, թե ինչպես կարելի է մարդկանց բնութագրել իրենց քթերի միջոցով: ‘Շատերն ունեն բնատուր գեղեցիկ քթի ձև, շատերի դեպքում բախտն այնքան էլ բարեհաճ չի գտնվել ու նման մարդիկ հաճախ փորձում են բժշկական միջամտության միջոցով տալ իրենց քթին ցանկալի տեսք: Բայց հաճախ նոր քթի ձևը այնքան էլ ներդաշնակ չի […]

Սեքսից հետո տղամարդկանց չի կարելի քնել

Տղամարդկանց ոչ մի դեպքում խորհուրդ չի տրվում քնել սեքսից հետո: Նման եզրակացության են եկել Միչիգանի համալսարանի գիտնականները: Մասնագետները նշում են, որ սեռական ակտից հետո քնելը կնոջ կողմից կարող է ընկալվել որպես անուշադրություն իր անձի հանդեպ: Իսկ “անպիտանելիության գաղափարը” կանանց մոտ կարող է երբեմն կպչուն միտք դառնալ: Դա էլ իր հերթին կհանգեցնի նրան, որ նա կսկսի սեռապես […]

47-ամյա Մոնիկա Բելուչին մասնակցել է “Vogue”-ի բաց ֆոտոշարքին /ֆոտո/

2 երեխաների մայր 47-ամյա գեղեցկուհի Մոնիկա Բելուչին եւս մեկ անգամ ապացուցեց, որ ինքը հիասքանչ է բոլոր տարիքներում: Նա մասնակցել է “Vogue” ամսագրի իտալական խմբագրության բաց ֆոտոշարքին`  “Alta Moda” անվանումով, որն անց է կացվել Սիցիլիայում: Լուսանկարներից մեկում Մոնիկան ամբողջությամբ մերկ է, իսկ մարմինը ծածկում է միայն շքեղ զգեստով: Մյուս նկարներում նա ներկայացված է Վերածննդի դարաշրջանի հագուստներով: Չնայած […]

Ջեյմս Բլանտը թողնում է մեծ բեմը

Անգլիացի երգիչ, երգահան Ջեյմս Բլանտը որոշել է ավարտել երաժշտական կարիերան: Այս մասին հաղորդում է  The Daily Mail-ը` հղում անելով հենց երգչի խոսքերին: Ջեյմս Բլանտը  լրագրողներին ասել է, որ ցանկանում է կենտրոնանալ անձնական կյանքի վրա և ժամանակը անցկացնել սիրելիների միջավայրում: Ջեյմս Բլանտը, ով համարվում է Մեծ Բրիտանիայի լավագույն երգահան կատարողներից մեկը, ձայնագրել է 3 ալբոմ, որոնք […]

53 տարի առաջ կորցրած ժամացույցը վերադարձրել են տիրոջը

Նյու Յորք նահանգի բնակչին վերադարձրել են 53 տարի առաջ կորցրած ձեռքի ժամացույցը: Էդ Գրիգորը ժամացույցը նվեր է ստացել 1958-ին` դպրոցն ավարտելու կապակցությամբ: Դպրոցից հետո նա ծառայության  է մեկնել նավատորմում, որտեղ էլ կորցրել է ժամացույցը: Սակայն վերջերս նա հաղորդագրություն է ստացել Լաս Վեգասում բնակվող ոմն Մարկից, ով հայտնել է, որ կվերադարձնի իր կորցրած ժամացույցը: Թոշակառուն այդ […]

Ադելը մայր է դարձել /վիդեո/

Երգչուհի Ադելը, ով Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի սաունդթրեքի կատարողն է, բաց կթողնի ֆիլմի պրեմիերան: Ինչպես գրում է “The Sun”-ը, երգչուհին որոշել է մնալ տանը` նորածին որդու հետ: Բոնդի ֆիլմաշարի ամենանոր ֆիլմը կկայանա Լոնդոնում` Թագավորական Ալբերտ Հոլում: Սպասվում է, որ ի թիվս այլ հայտնի հյուրերի, ֆիլմի պրեմիերային ներկա կլինեն նաեւ արքայազն Չարլզը եւ նրա կինը` դքսուհի […]

Թոշակառուն 2 մլն եվրոն կտակել է շանը

Իտալացի թոշակառու կինը ողջ կարողությունը կտակել է Կիկո անունով իր պուդելին: Ինչպես գրում է “Corriere della Sera”-ն, 84-ամյա Նիկոլինա անունով կինը շանը կտակել է 2 մլն եվրո: Խոսքը ոչ միայն բանկային հաշիվների մասին է, այլ նաեւ` անշարժ գույքի`  Ակվիլայում եւ Կազերտեում: Իր շնիկ Կիկոյին ամեն  ինչ կտակելու որոշումը Նիկոլինան կայացրել է ամուսնու մահից հետո, քանի որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի