18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Մերկ դերասանների մասնակցությամբ գովազդն արգելվել է` կեղծ տեղեկության պատճառով /վիդեո/

Մեծ Բրիտանիայում սկանդալ է ծագել ապուխտի գովազդային հոլովակի պատճառով, որում մի քանի տասնյակ մերկ մարդիկ են նկարահանվել: Հանդիսատեսը դժգոհել էր, որ մերկ մարդկանց տեսքը վիրավորում է իրենց, իսկ երեխաներին պարզապես վնասակար է  դիտել այն:

Գովազդների դասակարգմամբ զբաղվող կազմակերպությունը հեռուստադիտողի հետ չի համաձայնվել, սակայն, այնուամենայնիվ, գտել է պատճառ, որը կարող է հիմնավորել գովազդի ցուցադրության արգելումը: Պարզվում է, որ գովազդում իռլանդական մթերքը անվանում են “բրիտանական”:

Գովազդին ուղղված 371 բողոք է ներկայացվել: Մարդկանց մեծ մասը դերասանների տեսքից, մի մասին էլ վրդովվել է պնդումը, թե “ապուխտը 100 տոկոսանոց բնական մթերք” է, եւ միայն հեռուստադիտողներից 5-ն են ուշադիր եղել այն փաստին, որ արտադրողը խաբում է մարդկանց`  իռլանդական մթերքը բրիտանական անվանելով:

http://youtu.be/ZeD6HysO5kA

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ