12 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

ԴԵՊՔԵՐ

Ավստրիայում կբացվի Եվրոպայի ամենամեծ հասարակաց տունը

Ավստրիացի ձեռնարկատեր Փիթեր Լասկարիսը հայտարարել է իր մտադրության մասին` 20 մլն դոլար ներդնել Եվրոպայի ամենամեծ հասարակաց տունը կառուցելու նպատակով, գրում է  “The Daily Telegraph”-ը: “FunMotel” աշխատանքային անվանումով հաստատությունն օրական կկարողանա մինչեւ հազար այցելու ընդունել: Հաճախորդների տրամադրության տակ կլինեն 147 համար եւ շուրջ 150 աշխատակցուհիներ: Հասարակաց տան առջեւ ավտոկանգառ կլինի` նախատեսված 350 ավտոմեքենաների եւ հատուկ ավտոբուսների […]

Եթե որոշել եք ինձ հետ մրցության մեջ մտնել, թե ով ավելի շատ կարտասանի “շահարկել” բառը, դուք հաղթեցիք. Փաշինյանը` Նալբանդյանին

Այսօր ՀՀ ԱԳՆ-ին եկող տարվա համար  պետբյուջեից տրամադրված միջոցների քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին հարց ուղղեց այն մասին, թե ինչու բյուջետային ուղերձում բացակայում է հայ թուրքական հարաբերությունների վերաբերյալ նշումը: “Արդյո՞ք սա  նշանակում է,  որ ՀՀ իշխանությունը ընդունում է իր ձախողումը ֆուտբոլային դիվանագիտության հարցում եւ ճանաչում է այն […]

Գեղեցկության հերթական զոհը. մոդելը մահացել է հենց վիրահատական սեղանի վրա /ֆոտո, վիդեո/

27-ամյա բրազիլուհի մոդել Պաուլա Նասիմենտոն, ով մի քանի հեռուստահաղորդումներում հաղորդավարի օգնական  էր աշխատում եւ բավականին հայտնի էր Բրազիլիայում,  համալրել է “գեղեցկության զոհերի” շարքերը: Գեղեցկուհու սիրտը դադարել է բաբախել հենց վիրահատական սեղանի վրա` Սան-Պաուլուի ամենաթանկ մասնավոր կլինիկաներից մեկում: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Չի բացառվում, որ բժշկին կձերբակալեն, գրում է “Daily Mail”-ը: Մոդելի մորաքրոջ խոսքով` Պամելան “խանգարված” էր […]

Սկսվել են “կանացի վիագրայի” փորձարկումները

Ավստրալացի գիտնականներն սկսել են կամավորներ հավաքել “կանացի վիագրայի” կլինիկական փորձարկումների համար:  Դա մի պրեպարատ է, որը նախատեսված է կանացի լիբիդոյի ուժեղացման եւ օրգազմ զգալուն նպաստելու համար: Սպասվում է, որ փորձարկումներին կմասնակցի 18-49 տարեկան առնվազն 100 կին` ԱՄՆ-ից, Կանադայից եւ Ավստրալիայից, գրում է “Twirlit.com”-ը: “Tefina” անունով պրեպարատը մշակվել է Մելբուռնում գտնվող Մոնաշ համալսարանի գիտնականների կողմից: Այն […]

“Playboy”-ի մոդելը որոշել է “անմահացնել” ավիրված Նյու Յորքը /ֆոտո/

“Playboy”-ի բրազիլացի նախկին մոդել Նանա Գուվեան որոշել է փոքր-ինչ ոգեւորել նյույորքցիներին “Սենդի” փոթորկից հետո, սակայն արժանացել է միայն դժգոհությունների: Օգտվելով քաղաքի ներկայից տեսքից` մոդելը որոշել է յուրօրինակ ֆոտոշարք  նկարել` լուսանկարվելով ընկած ծառերի, ջարդված մեքենաների եւ այլ “տեսարժան վայրերի” ֆոնի վրա: Աղջիկը նշել է, որ ինքը դրանով պարզապես ցանկացել է փոքրիկ ուրախություն պարգեւել աղետից տուժածներին, սակայն […]

Իրինա Շեյկը հարսանեկան զգեստներ է փորձում /ֆոտո/

Թոփ մոդել Իրինա Շեյկը փորձել է հարսանեկան զգեստներ “Alessandro Angelozzi Couture”-ի որ հավաքածուից: Պաշտոնական գովազդային արշավը կսկսվի 2013-ին, սակայն Իրինային հարսնացուի կերպարում տեսնել կարելի է նաեւ հիմա: Նշենք, որ Իրինայի երկրպագուներն արդեն մի քանի տարի սպասում են, թե երբ է վերջապես նա ամուսնանալու իր փեսացուի` պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի հետ: Այդ պատճառով էլ հարսնացուի կերպարում […]

Արքայազնը` գիշերային շոու-ներկայացման մեջ /ֆոտո/

Բրիտանական արքայազն Հարրիի` Լաս Վեգասում “հավերժացրած” մերկ լուսանկարների հետ կապված սկանդալը երկար ժամանակ չէր բացակայում լրատվամիջոցների առաջին էջերից: Այդ պատմությունը  տպավորեց բոլորին, ներառյալ` ամերիկյան շոու-բիզնեսի ներկայացուցիչներին: Օրերս պրադյուսեր Դեյվիդ Քինգն արքայազնին առաջարկել է վերադառնալ “մեղքերի քաղաք”` մասնակցելու թատերական շոուի: Նա Հարրիին բավականին լավ հոնորար է առաջարկել` 100 հազար ֆունտ ստեռլինգ: Այդ գումարի դիմաց արքայազնը պետք է […]

Ռոբի Ուիլյամսը երգ է ձոնել իր սեռական օրգանին

Բրիտանացիյ երգիչ Ռոբի Ուիլյամսը նոր երգ է ձայնագրել` “I Love My Penis”  (ես սիրում եմ իմ արնանդամը) վերնագրով, որում սեր է խոստովանում իր սեռական օրգանին: Երգի տեքստը հետեւյալ բովանդակությունն ունի. Ռոբին երգում է, որ սիրում է փոքրիկ երեխաներին, սիրում է լողափին պառկել ավազի վրա, քայլել այգիներում եւ լսել ծառերի սոսափը, սակայն ամենից շատ սիրում է իր […]

Բրեդ Փիթն աջակցում է հոմոսեքսուալներին

Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը 100 հազար դոլար նվիրատվություն է կատարել Մարդու իրավունքների հարցերով կազմակերպության արշավին, որը կոչված է աջակցել  միասեռ ամուսնություններին: Արշավի նպատակն է օրինականացնել միասեռ ամուսնությունները Մեն, Մերիլենդ, Մինեսոթա եւ Վաշինգտոն նահանգներում: Փիթը հայտարարել է, որ չի հասկանում, թե ինչպես կարելի է մարդկանց արգելել արտահայտել իրենց զգացմունքներն այնպես, ինչպես իրենք են ցանկանում: Նա վստահություն […]

Կորեայում խոսող փիղ են գտել /վիդեո/

Հարավային Կորեայի կենդանաբանական այգիներից մեկում բնակվող փիղը խոսել է սովորել, որպեսզի խուսափի մենակությունից: Կոշիկ անունով փիղը կարողանում է նույն ճշգրտությամբ կրկնել մարդկանց արտասանած հնչյունները: Օրինակ փիղը կարողանում է արտասանել “ողջույն”, “լավ”, պառկել”, “ոչ”, “նստիր” բառերը: Նրա ձայնալարերը նախատեսված չեն խոսելու համար: Մարդկային խոսքը նմանակելու համար նա կնճիթը մտցնում է բերանի մեջ, ինչի արդյունքում ստացվում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի