Հոլիվուդյան գեղեցկուհիները` հարսանեկան զգեստով /ֆոտո/
“Vera Wang”-ի հարսանեկան զգեստներով ամուսնանալը լավ ավանդույթ է աստղերի համար, որը նաեւ լավ եկամուտ է բերում հենց Վերա Ուոնգին, քանի որ հարսանեկան զգեստների ամենահայտնի դիզայներ Վերա Ուոնգին հաջողվեց Բեւեռլի Հիլզում 10 մլն դոլար արժողությամբ տուն ձեռք բերել:
“Vera Wang”-ի հարսանեկան զգեստներով ամուսնացել են շատ հայտնի գեղեցկուհիներ:
2001-ին Ջենիֆեր Լոպեսն ամուսնացավ Քրիս Ջադի, իսկ 2004-ին` Մարկ էնթոնիի հետ: Տղամարդկանց նա դավաճանեց, իսկ հարսանեկան զգեստի ապրանքանիշին` ոչ: Ամենահայտնի հարսնացուներից մեկը, ով կրկին գերադասել է “Vera Wang”-ի հարսանեկան զգեստ կրել, Վիկտորյա Բեքհեմն է: 1999-ին Դեյվիդ Բեքհեմի հետ ամուսնանալիս Վիկտորյան ընտրեց շքեղ շամպայնի երանգի հարսանեկան զգեստ` հենց այս դիզայներից:
Հայտնի հայազգի քույրեր Քիմ եւ Խլոե Քարդաշյանները եւս իրականցրել են իրենց երազանքը` պսակադրվելով “Vera Wang”-ի հարսանեկան զգեստներով:
“Vera Wang”-ի հարսանեկան զգեստների երկրպագուների թվում են նաեւ Ավրիլ Լավինը, Հիլարի Դաֆը, Ջեսիկա Սիմփսոնը, Մըրայա Քերին եւ այլ հայտնի կանայք: