15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ԴԵՄՔԵՐ

Ամերիկացին ողջ է մնացել` Նիագարայի ջրվեժը նետվելուց հետո

Նյու Յորքի 40-ամյա բնակիչը նետվել է Նիագարայի ջրվեժից` 55 մ խորության մեջ` առանց պաշտպանական սարքավորումների, եւ ողջ է մնացել: Նրա բախտը բերել է, քանի որ նա ողջ է մնացել միայն ներքին հոսանքի ավազանում գտնվելու շնորհիվ: Մասնագետները կարծում են, որ դա ինքնասպանության անհաջող փորձ է եղել: Տղամարդը 2 ժամ շարունակ փորձել է հոսանքի հետ հավասարվել, որից […]

Արքայազնը` դիջեյական վահանակի առջեւ /վիդեո/

Բրիտանական թագաժառանգ 63-ամյա արքայազն Չարլզն իրեն փորձել է որպես դիջեյ: Արքայազնն այցելել է “Yonge Street Mission” երիտասարդական կենտրոնը Տորոնտոյում, որի աշխատակիցները Չարլզին ցույց են տվել` ինչպես կառավարել դիջեյական վահանակը, որից հետո Չարլզը փորձել է ինքնուրույն անել դա եւ արժանացել է “ուսուցիչների” գովասանքին: Հավանաբար Չարլզը որոշել է օրինակ վերցնել որդուց` արքայազն Հարրիից, ով վերջերս որոշել էր […]

Բրիտանացին թռել է 730 մ բարձրությունից` առանց պարաշյուտի /վիդեո/

Բրիտանացի Գերի Քոներին առանց պարաշյուտի թռել է  730 մ բարձրության վրա թռչող ինքնաթիռից: Նա առաջին մարդն է, ով թռիչք է կատարել նման բարձրությունից` առանց պարաշյուտի: Թռիչքի համար 42-ամյա Գերին թեւերի տեսքով հատուկ կոստյում է իր համար պատրաստել: Նախքան հագուստը պատրաստելը, Գերին ուսումնասիրել է` ինչպես են մեծ թռչունները շարժում իրենց պոչը թռիչքի ուղղությունն ընտրելու ժամանակ: Այնուհետեւ […]

Աշխարհի ամենահայտնի հայը տոնում է իր 88-ամյակը /վիդեո/

Այսօր` մայիսի 22-ին, իր ծննդյան 88-ամյակն է նշում հայազգի աշխարհահռչակ երգիչ Շարլ Ազնավուրը: Շահնուր Վաղինակ Ազնավուրյանը ծնվել է  1924-ի մայիսի 22-ին Փարիզում` հայ գաղթականների ընտանիքում: Կարիերայի սկզբում Ազնավուրը հանդես էր գալիս  կոմպոզիտոր Պիեռ Ռոշի հետ: Այն բանից հետո, երբ նրանց նկատում է Էդիտ Պիաֆը, Ազնավուրը եւ Ռոշը մասնակցում են նրա համերգային շրջագայությանը Ֆրանսիայում եւ ԱՄՆ-ում […]

Շոն Փենը սեքսուալ բոյկոտի կոչ է արել կանանց

Հոլիվուդյան դերասան Շոն Փենը կոչ է արել այն բոլոր կանանց, ովքեր այցելել են Կաննի փառատոնում կայացած բարեգործական աճուրդին, իրենց զուգընկերներին սեքսուալ բոյկոտ հայտարարել այնքան ժամանակ, մինչեւ որ նրանք  գումար չնվիրաբերեն 2010-ի երկրաշարժից տուժած Հայիթիի վերականգնման համար: “Ես ցանկանում եմ, որ այս դահլիճում գտնվող յուրաքանչյուր կին, հարգելով Հայիթիի կանանց, ովքեր աշխարհի մյուս կանանցից ամենաշատն են տառապել, […]

Նախկին տղամարդուն չհաջողվեց դառնալ տիեզերքի ամենագեղեցիկ կինը

Ջեննա Տալակովան, ով նախկինում տղամարդ է եղել եւ հասավ նրան, որ իրեն թույլ տվեցին մասնակցել “Միսս տիեզերք” մրցույթին, որում նա Կանադան էր ներկայացնում, չի անցել եզրափակիչ փուլ: Տալակովան հայտնվել է 12 ամենագեղեցիկ աղջիկների խմբում, սակայն եզրափակիչ անցած 5 մասնակիցների մեջ չի հայտնվել: Գեղեցկուհու փաստաբանը հայտնել է, որ Ջեննան այնքան էլ չի տխրել, քանի որ ինքը […]

Եվրագոտու վարկային ճգնաժամի խնդիրները քննարկվել են սպորտային դահլիճում

ԱՄՆ նախագահ բարաք Օբաման եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը բանակցություններ են անցկացրել սպորտային դահլիճում, հաղորդում է “Reuters”-ը: Հանդիպումը կայացել է “մեծ ութնյակի” դաշտերում` Քեմփ Դեյվիդում: Օբաման Քեմերոնի ետեւից եկել է առավոտյան 7.15-ին: Մինչ պաշտոնական քաղաքական հանդիպումների սկսելը նրանք ուղեւորվել են սպորտային դահլիճ` մարզվելու վազքուղիների վրա: Օբաման եւ Քեմերոնն աշխուժորեն զրուցել են ճանապարհին, ինչպես նաեւ […]

Մահացել է “Bee Gees” խմբի վոկալիստ Ռոբին Գիբը /վիդեո/

62 տարեկանում լոնդոնյան հիվանդանոցներից մեկում մահացել է “Bee Gees” խմբի վոկալիստ, հայտնի երգիչ Ռոբին Գիբը, տեղեկացնում է “BBC”-ն: Վերջին ժամանակներս երգիչը տառապում էր աղիների եւ լյարդի քաղցկեղից: Երաժիշտն ինտենսիվ բուժման կուրս անցավ: Ուռուցքի հեռացումից հետո հայտնի դարձավ, որ նա սկսել է արդեն ապաքինվել, սակայն Գիբը հիվանդացավ թոքախտով  եւ կոմայի մեջ հայտնվեց: “Bee Gees” խումբը, որը […]

Գեղեցկուհի մոդելը շոկի է ենթարկել հյուրերին /վիդեո/

Մայիսի 14-ին Բեռլինում կայացել  է “Men in Black 3” ֆիլմի պրեմիերան, որը հիշարժան է դարձել ոչ  միայն բուն առիթով, այլ նաեւ սկանդալային թոփ-մոդել Միքայելա Շաֆերի անակնկալով: Գեղեցկուհին կարմիր գորգի վրա  է հայտնվել վիդեոկասետային ժապավենից կարված զգեստով` շոկի ենթարկելով հյուրերին:

Լոնդոնում կցուցադրվի ամենաերկար լուսանկարը

Լոնդոնի “ExCel” ցուցասրահում հունիսի 1-9-ը  կցուցադրվի ավելի քան մեկ կիլոմետր երկարություն ունեցող ֆոտոժապավեն: Ժապավենի հեղինակը բրիտանացի լուսանկարիչ Քլեր Նյուտոնն է: Ժապավենը կազմված է 109 առանձին նկարներից: Նկարներում պատկերված են մարդիկ թռիչքի ժամանակ: Ժապավենն ստեղծելու համար Նյուտոնն աշխատել է 2 տարի: Այն ստացել է “Jump4London” անվանումը: Նկարահանումները անց են կացվել Լոնդոնի որոշակի հատվածներում: Ընդհանուր առմամբ Նյուտոնը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի