Ամերիկացին ողջ է մնացել` Նիագարայի ջրվեժը նետվելուց հետո
Նյու Յորքի 40-ամյա բնակիչը նետվել է Նիագարայի ջրվեժից` 55 մ խորության մեջ` առանց պաշտպանական սարքավորումների, եւ ողջ է մնացել:
Նրա բախտը բերել է, քանի որ նա ողջ է մնացել միայն ներքին հոսանքի ավազանում գտնվելու շնորհիվ: Մասնագետները կարծում են, որ դա ինքնասպանության անհաջող փորձ է եղել: Տղամարդը 2 ժամ շարունակ փորձել է հոսանքի հետ հավասարվել, որից հետո կորցրել է գիտակցությունը եւ ջուրը նրան քշել է ժայռոտ ափի մոտ:
Ափին նրան արդեն սպասելիս են եղել ուղղաթիռը եւ շտապ օգնության մեքենաները: Քանի որ նա ընկել է ժայռերի վրա, կոտրվածքներ է ստացել կրծքավանդակի եւ կոնքերի շրջանում:
1901-ից, երբ Էննի Էդիսոն Թեյլորը առաջինը դարձավ, ով նետվեց Նիագարայի ջրվեժից, հաղթահարեց հոսանքը եւ ողջ մնաց, 17 մարդ է փորձել կրկնել նույն սխրանքը` օգտագործելով տարբեր պաշտպանական սարքավորումներ, օրինակ` փայտե տակառ, ինչպես Թեյլորը: Առանց փրկարարական պարանների եւս 2 հոգի են թռել ջրվեժից եւ ողջ մնացել` 2003-ին մի ամերիկացի, իսկ 2009-ին` կանադացի: